HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդասիրական ճեմարանի 7 աշակերտներ մկրտվեցին

2012 թվականի հուլիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարանի (Կալկաթա, Հնդկաստան) աշակերտները և ուսուցիչները, Կալկաթայի հայ համայնքը նշեցին մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառ), որը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղա-վար տոներից մեկն է:
 
Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մատուցեց Սուրբ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Սուրբ Մկրտության և Սուրբ Դրոշմի կանոնները: 
 
Տաղավար տոնը կրկնակի օրհնաբեր էր: Նախ, որ օրը հատկանշական էր Պայծառակերպության հրաշազարդ խորհուրդով և հիշարժան, որ Մարդասիրական ճեմարանի մեծ ընտանիքի հայաստանցի 7 սաներ`  Ալվարդ Նիկողոսյանը, Մարիամ Ավետիսյանը, Գևորգ Մկրտչյանը, Սիրվարդ Հովհաննիսյանը, Գեղամ Բադալյանը, Ավետիս Ավետիսյանը և Տաթև Եղոյանը մկրտվեցին: Նորոգ մկրտյալներին կնքահայ-րեր դարձան Մարդասիրականի ավագ ուսանողները:
   
Օրվա առիթով ճեմարանի տեսչությունը երեխաների համար կազմակերպել էր տոնական հյուրասիրություն հընթացս որի երեխաների խնամակալ Հայր Խորենը նրանց հանձնեց խաչեր և նվերներ:
 
Հայոց մարդասիրական ճեմարան 

Մեկնաբանություններ (2)

Fay Adams
Does not the Armenians of Armenian baptise their kids in Armenia? Why do they have to baptise in Calcutta. What is their motive?
Artem
Hetqi makardaki terter@ sents nyuter chpetqe dnen.. Axr sa grelu ban e? Ha heto vor knqvetsin? Hetq@ ur, knunq@ ur? Blognews kam esim urish suti puti tert dni haskananq. Bayts Hetq@ ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter