HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 19-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և  ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Մայիսի 17-ի ցերեկը, 18-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, մայիսի 16-ի ցերեկը նույնքան կնվազի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter