HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերին: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն էլ ավելի կզարգանա ու կընդգրկի այլ նոր ոլորտներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում և վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվում են հետևողական քայլեր:

Բերտրան Վալկենաերը նշել է, որ գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները՝ նպաստելով Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter