HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ահազանգ. Հերհերի հունը և ջրվեժներից մեկն ամբողջովին չորացել են

ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին

Նորից բնապահպանական ահազանգ ստացանք մեր արշավորդ ընկերներից: Այս անգամ խոսքը Արփա գետի աջակողմյան Հերհեր վտակի մասին է, որի վրա կառուցված են երկու փոքր ՀԷԿ-եր:

Նկարներից պարզորոշ երևում է, թե ինչպես են գետի հունը և ջրվեժներից մեկը ամբողջովին չորացել, իսկ երկրորդ՝ Հերհեր ջրվեժից, որը նաև ՀՀ բնության հուշարձանների ցանկում է, շատ փոքր քանակությամբ ջուր է թափվում:

Նկարները կարող եք նայել այստեղ.

https://www.facebook.com/photo.php?fbid=448147878550283&set=o.206773119400969&type=3&theater

https://www.facebook.com/photo.php?fbid=448148948550176&set=o.206773119400969&type=3&theater

https://www.facebook.com/photo.php?fbid=448150075216730&set=a.446482962050108.101123.100000652237894&type=3&theater

Խնդրում ենք ուսումնասիրել խնդիրը և պարզել, թե Հերհեր գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի սեփականատերերը ինչպես են խախտել բնապահպանական նորմերը, չորացրել գետի հունը և վերացրել կենսաբազմազանությունը՝ էկոհամակարգին պատճառելով զգալի վնաս: Ստուգման ընթացքի և արդյունքների մասին տեղեկացնել մեր նախաձեռնությանը:

Սա միակ դեպքը չէ, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են փոքր ՀԷԿ-երի շահագործման արդյունքում զգալի վնաս հասցվում շրջակա միջավայրին:

Մեր նախաձեռնությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել սույն հիմնախնդիրը, և փաստերի հավաքագրման աշխատանքներով է զբաղված, որոնք հերթականությամբ կներկայացնենք նախարարությանը:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

E-mail [email protected]
Ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/206773119400969/
17.07.2012

Մեկնաբանություններ (1)

Աղվան Դավթյան
Ես միանում եմ նամակին և հայտնում իմ մտահոգությունը բարձրացված խնդրի վերաբերյալ: Իմ մանկության ամառները ես անցկացրել եմ Հեր-Հեր գյուղում և թե Հերհեր գետը, թե այդ ջրվեժներն ինձ շատ լավ ծանոթ են, չնայած նկարներից դատելով` դրանցից շատ քիչ բան է մնացել: Հուսով եմ, որ այս ազգակործան իշխանություններին այս անգամ էլ հնարավոր կլինի կանգնեցնել, ինչպես Թռչկանի դեպքում: Գոնե բնությունը պահպանենք այս իշխանություններից մեր երեխաների համար, որպեսզի վաղը նրանց աչքերի մեջ կարողանանք նայել: Պատրաստ եմ միանալ նախաձեռնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter