HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Նոր հայց լրատվամիջոցի դեմ. Անուշավան Նիկողոսյանը slaq.am-ից 3 մլն դրամ է պահանջում

Թիվ 32 ընտրատարածքում (ք. Տաշիր) պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված, փաստաբան Անուշավան Նիկողոսյանը դատի է տվել slaq.am-ին («Վիրտուալ Մեդիա» ՍՊԸ): Նա պահանջում է իր հասցեին գրված վիրավորական և զրպարտիչ արտահայտությունների համար ներողություն խնդրել, հերքում տպագրել slaq.am կայքում և փոխհատուցել զրպարտության համար 2 մլն դրամ, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամ:

Հիշեցնենք, որ անկուսակցական Անուշավան Նիկողոսյանը առաջադրվել էր Լոռու մարզի թիվ 32 ընտրատարածքում: ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը նրա մրցակիցներից էր: 2012թ. մայիսի 4-ին slaq.am կայքում հրապարակվել է «Անուշավան Նիկողոսյանի «աբիժնիկության» իրական պատճառը» վերնագրով հոդվածը, որտեղ նշվում է, որ Անուշավան Նիկողոսյանի և Կարեն Կարապետյանի հակամարտության իրական պատճառը Կարապետյանի մերժումն է Նիկողոսյանի` երթուղային տրանսպորտի գիծ տրամադրելու հարցում օգնելու խնդրանքին:

Անուշավան Նիկողոսյանի հայցն արդեն վարույթ է ընդունվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ռուբեն Ափինյանի գլխավորությամբ: Դատական նիստը նշանակված է հուլիսի 31-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter