HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայփոստը 2 փոստային բաժանմունքներ է վերաբացել Արմավիրի մարզի Զվարթնոց և Վաղարշապատ համայնքներում

Այսօր տեղի ունեցավ Արմավիրի մարզի Զվարթնոց (թիվ 1109) և Վաղարշապատ (թիվ 1101) համայնքների փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը:

Զվարթնոցի 132մ2 և Վաղարշապատի 382մ2 տարածքով փոստային բաժանմունքները համալրեցին  Հայփոստի արդիականացված փոստային բաժանմունքների շարքը:

Նորացված փոստային բաժանմունքների վերաբացմանը ներկա էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգոյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ինչպես նաև տեղի բնակիչները:

Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են` համաձայն Հայփոստի նոր կերպարի: Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակչությանը:

Նորացված բաժանմունքներն ապահովված են անվտանգության համակարգերով: Արդիականացված փոստային բաժանմունքներում հաճախորդները կարող են ձեռք բերել թերթեր, ամսագրեր, գրքեր և այլ մանրածախ ապրանքներ: «Ծառայությունների անկյուն»-ում հնարավոր է օգտվել համացանցից, տպել, կատարել պատճենահանում, ուղարկել ֆաքս և այլն:

Նորացված փոստային բաժանմունքների վերապատրաստված աշխատակիցները պատրաստ են հավուր պատշաճի աջակցել հաճախորդներին:

«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է զարգացնել ավանդական փոստային ծառայությունները ինչպես նաև ներդնել ժամանակակից, բնակչության կողմից պահանջված կոմերցիոն և փոստային-ֆինանսական ծառայություններ, ինչպիսիք են կատալոգային վաճառքը, ավտոմեքենաների, ճամփորդական և այցելուների (visitor) ապահովագրություն, սուրհանդակային և այլ ծառայություններ:

Հայփոստի մատուցած ծառայությունները հավասարապես հասանելի են թե’ քաղաքաներում, թե’ հեռավոր գյուղական համայնքներում: Ժամանակակից ծառայությունների շարքի համալրմանը զուգահեռ` պարբերաբար աճում է նաև մատուցած ծառայությունների որակը:

Հայփոստը նախատեսում է 2012թ.-ի ընթացքում վերաբացել ևս 50 արդիականացված բաժանմունք՝ նորացված բաժանմունքների թիվը հասցնելով 170-ի:

«Հայփոստ թրասթ մենեջմենթ»

«Հայփոստ» ՓԲԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter