HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը 44-րդ տեղն է կիսում Ադրբեջանի, Բելգիայի ու Հնդկաստանի հետ

30-րդ օլիմպիական խաղերում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարը, որը բարեհաջող էր Հայաստանի համար: 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը 1996-ից հետո երկրորդ արծաթը բերեց մեր երկրին, իսկ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նվաճեց բրոնզե պարգեւ: Գյումրեցի ըմբիշների նման մեդալների իրական հավակնորդ էր համարվում գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւը, սակայն նա ցավալիորեն դուրս մնաց պայքարից: 

Հունահռոմեականների 7 քաշային կարգերում լավագույնը իրանցիներն էին: Նրանք 55, 60, 96 կգ կարգերում չեմպիոն ունեցան: Մասնավորապես, 96 կգ կարգում Արթուրին հաղթած Ղասեմ Ռեզային եզրափակիչում հաղթեց նաեւ ռուսաստանցի Ռուստամ Տոտրովին, իսկ Արթուրի պես բրոնզ նվաճեց շվեդ Ջիմի Լիդբերգը: Ռուսաստանը այս մրցաձեւում ունի երկու չեմպիոն՝ 74 եւ 84 կգ քաշերում: 66 կգ կարգում այսօր չեմպիոն դարձավ հարավկորեացի Կիմ Հյոնվուն, որը հենց որակավորման փուլում պայքարից հանեց Հովհաննես Վարդերեսյանին: Արծաթը բաժին հասավ հունգար Տամաշ Լորինցին, իսկ բրոնզները՝ վրացի Մանուչար Ցխադայային եւ ֆրանսիացի Սթիվ Գենոյին:

Մեդալների թիմային ոչ պաշտոնական հաշվարկում 1 արծաթով ու 2 բրոնզով Հայաստանը բարձրացավ 44-րդ հորիզոնական, որը կիսում է Ադրբեջանի, Բելգիայի ու Հնդկաստանի հետ: Մեր հարեւաններից իրանցիները 4 ոսկի ու 3 արծաթ եւ 1 բրոնզ ունեն, վրացիներն նվաճել են 1-ական բոլոր մեդալներից, իսկ թուրքերը՝ միայն 1 բրոնզ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter