HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

22 ուսուցիչ մասնակցել է մարդու իրավունքների մեկամյա ուսուցողական ծրագրի

Հայաստանի տարբեր մարզերի միջնակարգ դպրոցների հասարակագիտական առարկաների 22 ուսուցիչ մասնակցում է 6-օրյա դասընթացի, որն ավարտվում է օգոստոսի 18-ին Ծաղկաձորում:

Դասընթացը ամփոփիչ մաս է կազմում մեկամյա ուսուցողական ծրագրի, որը կազմակերպել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) մարզային հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ նպատակ ունենալով կատարելագործելու հասարակագիտության ուսուցիչների գիտելիքները և գործնական հմտությունները մարդու իրավունքների ոլորտում:

Ծրագիրը սկսվել է 2011թ. հուլիսին երեքշաբաթյա ինտենսիվ դասընթացով, որի ընթացքում ուսուցիչներին ներկայացվել են դասավանդման մեթոդները: Դասընթացի հիմնական թեմաները ընտրվել էին պետական կրթական ծրագրին համապատասխան:

Մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի վերաբերյալ դասախոսությունները վարում էին տեղի փորձագետներ և տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և «Փրկեք երեխաներին» ՀԿ-ի ներկայացուցիչներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխայի իրավունքներին:

Ուսուցողական ծրագիրը շարունակվել է մեկ տարի հեռահար ուսուցման ձևով և կավարտվի այս դասընթացով, որի ընթացքում մասնակիցները կհանձնեն քննություններ և կպարգևատրվեն վկայագրերով:

Ծրագիրն իրականացվում է 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ գրասենյակի ու ՀՀ գիտության և կրթության նախարարության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում, որի նպատակներից մեկն է խթանել երկրում մարդու իրավունքների կրթությունը բոլոր մակարդակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter