HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարավկովկասյան երկաթուղին» բարելավել է լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշերը

2012 թ. հունվար-հուլիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2011 թ. հունվար-հուլիսի համեմատությամբ արագացել է 0,4 օրով կամ 11,4%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-հուլիսին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 3,5 օր:

Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում կազմեց 4146 տկմ նետտո/վագոն, ինչը 13,1%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-հուլիսի ցուցանիշը:

Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 356 լոկ-կմ, ինչը 5,5%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-հուլիսի ցուցանիշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter