HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե Ծառուկյանն ասում է, այդպես էլ լինելու է. Նազիկ Ավդալյան

Նազիկ Ավդալյանի հայտարարությունը:

Օլիմպիական կոմիտեի նախագահի երեկվա հարցազրույցին ողջ մարզաշխարհը տեղյակ է: Ցավոք, ես վնասվածքի պատճառով չկարողացա մասնակցել օլիմպիական խաղերին, սակայն, ամեն վայրկյան ես մեր  թիմի հետ էի: Վստահ կարող եմ ասել, մեր մարզիկները արժանի են ամենաջերմ խոսքերի, իսկ անհաջողություններ, իհարկե, կլինեն. դա սպորտ է:

Անկախ  մեր երկրի տնտեսական վիճակից, մեր մարզիկները Ծառուկյանի շնորհիվ ունեցել են բոլոր պայմանները օլիմպիադային նախապատրաստվելու ու հաջող հանդես գալու համար:

Ինձ հարցազրույցում ամենաշատը հետաքրքրեց մանկապատանեկան սպորտին առնչվող հատվածը: Մենք ունենք փայլուն երեխաներ, որոնց համար պայմաններ են պետք, որպեսզի վաղը դառնան իսկական չեմպիոններ: Եթե Ծառուկյանն ասում է, որ ինքը մեծ ուշադրություն է  դարձնելու մանկապատանեկան սպորտին, վստահ եմ, որ դա այդպես էլ լինելու է: Ես ինքս պատրաստ եմ իմ բոլոր գիտելիքներն ու եռանդը դնել նոր չեմպիոնների պատրաստման հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter