HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Ստեփանակերտում սպասվում են նոր ֆլեշմոբեր

Ստեփանակերտում ապրիլի 3-ին ֆլեշմոբ կազմակերպելու գաղափարը, ըստ մասնակցիների, շատ պատահական է ծագել: Երիտասարդներով խոսում էին տարբեր երկրներում, այդ թվում նաև Երևանում բավականին տարածված ֆլեշմոբի և նմանատիպ ակցիաների մասին ու որոշեցին սոցիալական «Ֆեյսբուք» կայքում իրադարձություն ստեղծել եւ հայտարարություն տեղադրել`ցանկացողներին հրավիրելով մասնակցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվելիք Ֆլեշմոբին:

«Որոշեցինք ֆլեշմոբը նվիրել ընթերցանությանը, քանի որ մեր օրերում գիրք ընթերցողների թիվը գնալով նվազում է, մեծ մասը նախընտրում է նույնի էլեկտրոնային տարբերակը: Բացի դրանից, 2012թ. Երեւանը հռչակվել է գրքի համշխարհային մայրաքաղաք: Ի մի բերելով այս երկու գաղափարը` հանձն առանք այն իրագործել ֆլեշմոբի միջոցով»,-ասում է Հայկ Խանումյանը:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նախապես մասնակցելու ցանկություն հայտնած 4 տասնյակ երիտասարդներից մասնակցեց միայն 15-ը: Տեղավորվելով Վերածննդի հրապարակում` երիտասարդները սկսեցին կարդալ իրենց սիրելի գրքից մի էջ: Սակայն, ինչպես վկայում են մասնակիցները, շուտով իրենց մոտեցան իրավապահ մարմիների ներկայացուցիչները և պահանջեցին վեր կենալ ու տեղափոխվել մատակա նստարանները:

 «Ոստիկաններն ասացին, որ հասարակական կարգն ենք խախտում, սակայն այդպես էլ չկարողացան բացատրել, թե ինչպես ենք խախտել: Սա առիթ է տալիս մեզ մտածելու, որ պետք է ոստիկանության ներկայացուցիչների շրջանակներում էլ սեմինար-պարապմունքներ կազամակերպել ու բացատրել, որ ֆլեշմոբերն ու ակցիաները խաղաղ բնույթ են կրում և որ հետագայում նաման խնդիրներ չառաջանան»,-ասում է Հ.Խանումյանը:

Հայկ Խանումյանը վստահեցնում է, որ չնայած առաջին ոչ այնքան հաջողված ֆլեշմոբին, այն վերջինը  չի լինի: Պայմանավորվածություն կա  մասնավորապես «Հայկական ֆլեշմոբ դիվիզիա»-ի հետ, եւ հունիսի 11-ին` գրքի ընթերցանության օրը, ֆլեշմոբեր ու տարբեր ակցիաներ կկազմակերպվեն ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում ընթերցանությունը խրախուսելու համար:

Ֆլեշմոբի մեկ այլ մասնակից` Հարութ Հարությունյանը խոստովանում է, որ ֆլեշմոբի գաղափարն իսկույն հրապուրել է իրեն ու, ինչպես ինքն է ասում, առանց մի վարկյան մտածելու` համաձայնել է: Հարութը վստահեցնում է, որ
Արցախում, իրոք, նման ֆլեշմոբի կարիք կա:

«Երիտասարդներն անտեսում են գրքերի հետաքրքիր աշխարհը` նախապատվությունը տալով համակարգիչներին: Չեմ ուզում մանրամասնել ֆլեշմոբի ժամանակ կատարված միջադեպը, բայց ակնհայտ է, որ Արցախում նման ակցիաների նկատմամբ վերաբերմունքը այնքան էլ գովելի չէ»,-ասում է Հարութ Հարությունյանը:

Ֆլեշմոբի մասնակից Քնար Ավետիսյանը խոստովանում է, որ ամեն ինչ լավ անցավ: «Տհաճ էր ոստիկանների միջամտությունը: Բայց, ճիշտն ասած, դա մի քիչ զվարճալի էր, քանի որ նրանք ոչ մի պատկերացում չունեին, թե ինչ ենք մենք անում և, ես կասեի, որ նրանք դա որպես ցույց ընդունեցին»,-ասում է Քնարը:

Ստեփանակերտում կազմակերպված առաջին Ֆլեշմոբի մասին բուռն քննարկումներ սկսվեցին Ֆեյսբուքում: Համացանցում տեղեկատվություն  հայտնվեց, ըստ որի` Արցախի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Ստարտ ափ» ծրագրի հերթական հաղորդումը (որը լուսաբանում է երիտասարդական կյանքը, հատկապես սոցիալական ցանցերում, բլոգներում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները), որի շրջանակներում պիտի եթեր գնար նաև Ֆլեշմոբի մասին պատմող ռեպորտաժը, հանել են եթերից ու փոխարենը ցուցադրել նախկինում հեռարձակված այլ հաղորդում: 

Այս ինֆորմացիան «Ստարտ ափ»-ի հողորդավար Ռոքսաննա Կափյանը հերքում է` վստահեցնելով, որ հաղորդումը եթեր է հեռարձակվել` միայն մի փոքր ուշացումով: Իսկ այն, որ ֆլեշմոբի մասին պատմող ռեպորտաժը եթեր չի
հեռաձակվել, հաստատեց: Իսկ թե ինչու է հանվել, հաղորդավարն ասաց, որ ինքը տեղյակ չէ:

Ռ. Կափյանը ավելացրեց միայն այն, որ ֆլեշմոբի նկատմամաբ նման վերաբերմունքը ժամանակի հարց է միայն, մի տարի հետո դրա դեմը հնարավոր չի լինի առնել կամ էլ ճնշել:

Լուսանկարները` artsakhnews.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter