HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել Գերմանիայում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) սեպտեմբերի 1-ին տարածեց մամլո հաղորդագրություն, որով հայտնում էր իր ցասումը Հունգարիայի իշխանությունների կողմից ցմահ դատապարտման ենթարկված մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու և հերոսացնելու առնչությամբ:

ԳԿԽ-ն հայտնում է իր բողոքն առ այն, որ Հունգարիան և Ադրբեջանը չարադավ դաշինք կնքելով ակնհայտ խախտում են միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները: «Աններելի է, որ Բաքվի ռեժիմը մարդասպան Սաֆարովին իր արտահանձնումից անմիջապես հետո նրան ներում է շնորհում ու երկրպագում: Նույնքան աններելի է Բուդապեշտի քայլը, որը կարող էր հստակ պատկերացնել, որ Բաքուն չի կատարելու իր տված խոստումները և մարդասպանը իր հայրենիքում չի շարունակելու կրել պատիժը», ասված է հաղորդակցության մեջ:  Սպանությունը կատարվել է բացարձակապես ազգային պատկանելության հիման վրա և Եվրոպայի կառավարությունները պետք է այս հարցում հստակ արտահայտեն իրենց տեսակետները և կատարվածին տան քաղաքական գնահատական:

 ԳԿԽ-ն ողջունում է ՀՀ իշխանությունների որոշումը Հունգարիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունների խզման հարցում, օրինակելի համարում ֆրանսիացի, շվեդ, ամերիկացի բարձրաստիճան այրերի խիստ քննադատությունները Ադրբեջանի և Հունգարիայի իշխանություննրի հասցեին և հույս հայտնում, որ Գերմանիայի իշխանությունները նույնպես կհետևեն Եվրոպայի ու անդրօվկիանոսյան իրենց արդարամիտ գործընկերների օրինակին ու Բաքու-Բուդապեշտ իշխանական դավադիր զույգին կդատապարտեն նրանց կատարած հանցանքին համարժեք:

«Այսպիսի դավադրությունները չպետք է հանդուրժվեն ու պետք է ունենան դրանց համարժեք միջազգային հետևանքներ: Հունգարիայի ունեցած իրավական պատկերացումները, որոնք դրսևորեց այդ պետությունը, բացարձակ անհամատեղելի են Եվրոպական Միության հիմնարար արժեքներին» մամլո հաղորդակցության մեջ ասել է ԳԿԽ-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը:

ԳԿԽ-ի  վարչությունը գտնում է, որ Հունգարիան այս քայլով ոչ միայն բացահայտորեն դավաճանել է եվրոպական արժեհամակարգին, վնասել Եվրոպական Միության հեղինակությանը, այլև բարձրացել ահաբեկչությանը օրը ցերեկով հովանավորելու ամոթալի, բայց նաև շատ վտանգավոր հարթակի վրա: Վարչությունը ցավում է, որ որ այս խայտառակությունը որպես ամոթանքի խարան,  գրվեց Հունգարիայի կառավարության շենքի ճակատին:

ԳԿԽ-ի վարչությունը կրկին հիշեցնում է եվրոպական կառավարություններին, որ ներելով, արդարացնելով ու աստվածացնելով քնած մարդուն կացնահարած մարդասպանին, Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունը իրենց քաղաքականության հիմքում բացահայտորեն դնում են հակահայ ահաբեկչության սկզբունքը, նույնիսկ Եվրոպայի մայրաքաղաքներում հայ սպանելուց չեն խորշում, չեն ազդվում միջազգային որևէ քննադատությունից:  ԳԿԽ-ն վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի տասնամյակներ շարունակ հնչեցրած այն պարզ ճշմարտությունը, որ իրենց կյանքի ու գույքի ապահովության միակ երաշխիքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Դա Արցախի հայերի համար նվազագույն պատնեշ կդառնա ադրբեջանական մշտական վտանգի առջև և վերջապես կապահովի նրանց կենսունակ զարգացումը:

 Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը կոչ է անում Գերմանիայի բոլոր հայ համայնքներին, կազմակերպություններին ու անհատներին ս.թ. սեպտեմբերի 8-ին դուրս գալ Բեռլինում Հունգարիայի դեսպանատան ու Գերմանիայի այլ քաղաքներում գործող  հունգարական դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ բողոքի ցույցի:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչություն
Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Մեկնաբանություններ (2)

artin
Mr President, please, please enough is enough! Do not meet anymore these criminal and fascist politicians from Baku! Hungry did a big mistake.. Still as an Armenian ask, please do not burn flag of Hungry! Where is Ms Catherine Ashton ???????? Is she still alive? ??? I suggest we will hear from Ms Catherine Ashton when Karabakh holds another election. Somebody from corrupt EU has any way to condom NKR for holding elections! Hungary was on the side of Ottoman Turks as they did try to capture Vienna!- what do you expect else form Turkyified Europeans???? -the history is reaping itself..
Gregory
The only right reaction of Armenia on this Azeri-Hungarian misdeed is recognition of the Nagorno-Karabakh Republic (Artsakh)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter