HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Օսկանյան. «Աղմուկը պետք է լիներ դեպքերից առաջ»

Այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական և իրավական առումներով նողկալի է: Բարոյական առումով նրանք պարզապես պարտավորված էին խորհրդակցել հայկական կողմի հետ, դեռ չեմ խոսում հայ-հունգարական դարավոր բարեկամության, հայ համայնքի առկայության, ինչպես նաև Հունգարիայի պատմության և ազատագրական պայքարում հայերի ներդրման մասին:

Իրավական առումով Հունգարիան խախտել է Էքստրադիցիայի մասին եվրոպական կոնվենցիայի տառն ու ոգին՝ քաջ գիտակցելով, որ Սաֆարովն Ադրբեջան ոտք դնելու պահից չէր շարունակելու պատիժը կրել իր երկրում, ինչպես նախատեսված է կոնվենցիայով:

Հունգարիայի քայլի անընդունելության հարցում երկու կարծիք լինել չի կարող: Բայց եկեք խոսենք հայկական կողմի թերացումների մասին: Երկու կարծիք լինել չի կարող նաև այն հարցում, որ թերացել են, վրիպել են Հայաստանի ԱԳՆ-ն և անվտանգության ծառայությունները: Արդեն փաստ է, որ այս ամենի մասին գիտեին բոլորը՝ էքստրադիցիայից երկու շաբաթ առաջ: Ե՛վ Հունգարիայի հայկական համայնքն է զգուշացրել, և՛ հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Բայց այս ամենը կարծես մատնվել է անտարբերության: Խնդիրն այն է, որ հակառակը պետք է լիներ՝ մեր պետական գերատեսչությունները պետք է զգուշացնեին համայնքին, ՀԿ-ներին և մեզ՝ բոլորիս: Այսօր մենք առավել ևս համոզվում ենք, որ այն աղմուկը, որ բարձրացել է Հայաստանում, Հունգարիայի ներսում, միջազգային հանրությունում, պետք է լիներ դեպքերից առաջ: Ես ուղղակի կասկած չունեմ, որ այդ պարագայում կկասեցվեր Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան: 
 
Ահավասիկ, ցավալին սա է:

Մեկնաբանություններ (2)

ՆՆ
Դուք պարոն Օսկանյան ընդհանրապես խոսելու տեղ չունեք, երբ, որ ոչնչացնում էին Ջուղայի մեր պատմական հուշարձանները, որնք նաև սրբավայրեր էին, ընդամենը լացում էիք, իսկ Քոչարյանի ուժը միայն սեփական ժողովրդին վաղեցնելուն էր հերիքում, քանի որ պետության փոխարեն կլանային խեղկատակություն էր կառուցում, և որպես հետևանք` ուր են հիման մեր այդ ամբողջ պատմական գանձերը...?
Stap
Hargel paron Oskanyan Ete shut axmuk barcacver aysor ashkhar@ cher imana vor Adrbedgan@ nacistakan petutyun e. Aysor ishkhanutyunerin qnadatel chi petq ayl kokhkin kangnel e petq.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter