HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայաստանում հայտնաբերված միջազգային հանցավոր խումբը դեռ կալանքի տակ է

Նախորդ տարվա օոստոսի 27-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վնասազերծեց եւ ձերբակալեց միջազգային հանցավոր խումբ, որում ներգրավված էին Ռումինիայի 3 եւ Լատվիայի 1 քաղաքացիներ: Անցել է մոտ 5 ամիս, բայց խմբի անդամները դեռ կալանքի տակ են: «Ոչինչ հայտնել չենք կարող, ընթանում է նախաքննություն»,- «Հետքին» փոխանցեց ԱԱԾ-ի մամուլի ծառայության պետ Արծվին Բաղրամյանը:

Լատվիացի 26-ամյա Սպրուդզանե Մարգարիտան եւ ռումինիացիներ 23-ամյա Ֆեռեռու Դանիել Ֆլորին, 29-ամյա Մարիան Օլիվեր Ռադուգան ու 25-ամյա Հաջի Կոնստանտինը 2008 թ. օգոստոս ամսվա ընթացքում «ՎՏԲ», «Անելիք», «Յունի» եւ «Կոնվերս» բանկերի Երևանում և մի շարք մարզկենտրոններում տեղակայված բանկոմատներից կեղծ պլաստիկ քարտերով իրականացրել էին ավելի քան 80 մլն դրամի կանխիկացման գործարքներ:

Նրանց հյուրանոցային համարներում հայտնաբերվել էին 160 հատ բանկային կեղծ պլաստիկ քարտեր եւ մեծ քանակի արտարժույթ ու դրամ: Պարզվել էր, որ խումբը կեղծ գործարքները կատարել էր օգտագործելով բրիտանական հանրահայտ «Բարկլայս» բանկի հաճախորդների հաշվեհամարները:

Փաստի առթիվ ԱԱԾ-ի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, եւ իրավապահները հայտարարում էին, թե ունեն բոլոր հիմքերը ենթադրելու, որ ձերբակալվածները նմանատիպ գործունեությամբ զբաղվել են նաեւ արտասահմանյան մի շարք երկրներում:

Նշվում էր, որ դա բացահայտելու համար ԱԱԾ-ն Ինտերպոլի և միջազգային այլ իրավապահ կառույցների հետ ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter