HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտամետի միջնակարգ դպրոցը կկրի Գուրգեն Մարգարյանի անունը

Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Արտամետ գյուղի հիմնական դպրոցը Գուրգեն Մարգարյանի անվամբ կոչելու կապակցությամբ կառավարությունն այսօրվա նիստում համապատասխան փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, Արմավիրի մարզպետին հանձնարարել փոփոխություն կատարել նաև «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը։

Իր ընդունած երկու որոշումներից առաջինով կառավարությունը մոտ 92 մլն դրամ է հատկացրել Երևանի Ա.Մարգարյանի անվան N29 ավագ դպրոցի հիմնանորոգումն ավարտելու նպատակին, երկրորդով Գեղարքունիքի մարզի Սոթքի միջնակարգ դպրոցի մասնաշենքերից մեկը նվիրաբերել գյուղական համայնքին' որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter