HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Մանվել Բադեյան. իշխող քաղաքական ուժը պատասխանատու չէ «բարոյական տականքների համար»

Այսօր՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հաջորդը օրը, Հայ ազգային կոնգրեսի անդամ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը հայտարարեց, որ իմաստ չունի Հայաստանում անցկացնել նման ընտրություններ, որոնք ենթադրում են չարդարացված խոշոր ծախսեր, իսկ պայքարը հիմնականում ընթանում է իշխանական ուժերի միջև: Մինչդեռ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը ընդդիմության պասիվությունը ՏԻՄ ընտրություններում բացատեց այն բանով, որ վերջինս ասելու բան չունի:

Խոսելով նախագահի առաջիկա ընտրությունների մասին՝ Բագրատ Ասատրյանը նշեց, որ արդեն կարելի է ամեն ինչից նախընտրական զարգացումների առիթ ստեղծել՝ սկսած Սաֆարովի էքստրադիցիայից: Ընդդիմության ներկայացուցիչը, սակայն, հայտարարեց, որ դրանում պետք չէ մեղադրել ներկայիս կառավարությանը, որ դարձել է քավության նոխազ: «Կառավարությունը մի թիմ է, որը կազմում է իշխող քաղաքական ուժի ինտելեկտուալ առանցքը» և հեռու է բիզնեսից ու օլիգարխիայից, իսկ արտաքին քաղաքականության համար պատասխանատվությունը կրում է ՀՀԿ խմբակցությունը:

Ի պատասխան դրա՝ Մանվել Բադեյանն ասաց, որ իշխող քաղաքական ուժը պատասխանատու չէ «բարոյական տականքների համար», և եթե գործ ունենք կաշառակերների հետ, ինչպիսիք հունգարացիներն են, մարդասպանների հետ, ինչպիսիք ադրբեջանցիներն են, ապա ամեն ինչ տեղափոխվում է այլ հարթություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter