HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդդեմ բնապահպանության նախարարության գործով որոշումը՝ 2 շաբաթից

Այսօր վարչական դատարանում տեղի է ունեցել բնապահպանության նախարարության դեմ  «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի հայցի հերթական նիստը:

Հիշեցնենք, որ ՀԿ-ն նախարարությանը մեղադրել էր անգործության մեջ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ, ինչի արդյունքում Ողջի գետն աղտոտված է կոյուղաջրերով:

Դատարանը նախարարության եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նամակագրությունը չի չընդունել որպես ապացույց, որ նախարարությունն անգործության չէ մատնված:

Նշենք, որ իրական գործողությունները, որոնք կարող են կանխել աղտոտումը, օրենքով նախատեսված պատժիչ միջոցառումներն են` վարչարարական տուգանքները, կամ հարուցված քրեական գործերը եւ այլն:

Դատարանն իր որոշումը կհրապարակի հունիսի 17-ին` ժամը 17:50-ին: Այս մասին հայտնում են «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter