HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Հերոս» Սաֆարովը մահվան գնացող ահաբեկչի դեմք ուներ. ստի հայտնաբերման մասնագետ

Ունքերի խոժոռված վիճակ, ստորին կոպերի, բերանի լարվածություն և մի շարք այլ տարբերանշաններ, որոնք նկատվել են Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովի դեմքին, ամենևին էլ նրա «հերոսական» կերպարը չեն հաստատում, այլ մատնում են մահից վախեցող ահաբեկչին: Ստի հետազոտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը մասնագիտական հայացք է նետել ադրբեջանցի «հերոս»-մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեմքին:

Ըստ Ս.Պետրոսյանի` անհամապատասխանություն կա ադրբեջանցիների ներկայացրած իրականության և Սաֆարովի հոգում կատարվող երևույթների միջև: Ցանկացած ասպարեզում հերոսացած մարդու դեմքին լինում են հրճվանք, ուրախություն և հպարտություն. Սաֆարովի դեմքին անկեղծ ուրախության զգացողություն եղել է միայն իր երեխային գրկելիս:

Մասնագետը Սաֆարովի դեմքին չի նկատել նաև մեղքի զգացողության արտահայտություն, այլ միայն անհանգստություն և վախ: Հետազոտությունն անցկացվել  էարդարացված ոճրագործի ազատության առաջին ժամերին կատարված լուսանկարների ու նրա մասնակցությամբ տեսանյութերի հիման վրա, երբ նա դեռ սթրեսի մեջ էր, և օրգանիզմի ինքնավերահսկումն այդ ժամանակ թուլացած էր:

Հետաքրքրական է, որ 8 տարվա վաղեմության նկարներում, երբ դեռ Սաֆարովի դատավարությունն ընթացքի մեջ էր, նրա դեմքի արտահայտությունն ավելի ինքնավստահ էր, իսկ այժմ, երբ նա ազատության մեջ է, ավելին, հերոսացվում է պետական մակարդակով, այդ ինքնավստահությունից նշույլ անգամ չի մնացել, նրա սպասումներն ապագայից ամենևին էլ լավ չեն:

Օգտագործելով հոգետեխնոլոգիաներ և վերլուծելով ոչ խոսքային արտահայտությունները` միմիկա, ժեստեր, պրոֆայլերը ստի հայտնաբերման մասնագետը պարզել է նաև, որ Սաֆարովն իր խառնվածքով պատկանում է հեշտ մանիպուլացվող և ներշնչանքի ենթարկվող մարդկանց դասին, հետևաբար չի բացառվում, որ նրա գործողությունները եղել են ուղղորդված:

Մեկնաբանություններ (1)

Ենոք Շատվորյան
Հեղինակը աշխարհագրությանից երևում ա լավ չի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter