HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Տեղի ունեցավ «AEGEE-Ստեփանակերտի» պրեզենտացիան. «Արդեն այսօրվանից սկսելու ենք մշակել ինչպես մեծ, այնպես էլ փոքր ծրագրեր»

Երեկ տեղի ունեցավ «AEGEE-Ստեփանակերտ» ոչ կառավարական կազմակերպության  պրեզենտացիան:

«AEGEE-Ստեփանակերտ»-ի ստեղծման գաղափարը մեզ հուշել է AEGEE-Երևանի ղեկավար Շուշան Խաչատրյանը: 2011 թվականին դեկտեմբերի 6-ին AEGEE-ի տնօրենների կոմիտեի որոշմամբ, «AEGEE-Ստեփնակերտը» գործելու իրավունք ստացավ: Ղարաբաղի չճանաչված լինելու հանագամանքը մեզ չի խանգարում, քանի որ կազմակերպությունը քաղաքականապես անկախ է»,- ասաց նորաստեղծ կազմակերպության նախագահ Տիգրան Գրիգորյանը:

AEGEE (Association des Etats Généraux des Etudiants de l’Europe) եվրոպական ուսանողների ֆորումը ուսանողական կազմակերպություն է, որը նպաստում է Եվրոպայի երիտասարդների համագործակցությանը և հաղորդակցությանը:  1985 թվականաին ստեղծված կազմակերպությունը ոչ պետական է, քաղաքականորեն անկախ և շահույթ չհետապնդող:   AEGEE-ն  այսօր այն ունի 13.000 անդամ` Եվրոպական 40 երկրներում և ավելի քան 200 համալսարանական քաղաքներում` Եվրոպայում այն դարձնելով ամենամեծ ուսանողական կազմակերպությունը:

Տիգրան Գրիգորյանի խոսքով, կազմակերպությունը պիտի ավելի ակտիվ գործեր, սակայն  կային տնտեական, ներքին ու արտաքին խնդիրներ. «Օրինակ` արդբեջանցիները մի քանի տարի առաջ կամպանիա էին սկսել կազմակերպության անվան դեմ. նրանք պահանջում էին, որ կազմակերպությունը անվանվեր AEGEE-Խանքենդի կամ AEGEE -Ստեփանակերտ/Խանքենդի: Դե, իհարկե, մենք համաձայն չէինք դրան ու երկար պայքարեցինք` ցույց տալով նրանց իսկ փաստաթղթերը այն մասին, որ AEGEE չունի ազգային մակարդակ»:

«Ապագայի համար մենք մեծ պլաններ ունենք, արդեն այսօրվանից սկսելու ենք մշակել ինչպես մեծ, այնպես էլ փոքր ծրագրեր: Դրանց մեջ կմտնեն սեմինարներ, դասախոսություններ, կոնֆերանսներ, խաղեր: AEGEE-ն այն եզակի կազմակերպություններից է, որը գործ ունի ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ կառույցների հետ»,- ասաց Տիգրան Գրիգորյանը:

Մեկնաբանություններ (1)

ominac
Երեւակայութեամբ դեր կապրիք, ոչ կառավարութեան, ոչ հաստատութիւններուն եւ ոչ ալ ուսանողներուն ինկած է ծրագրել, միայն գործարարներուն տրուած է ծրագրել, եթէ գործը շահաբեր է արդէն գործարարը հոն է, եթէ շահաբեր չէ ուզածիդ չափ մարդ եւ հաստատութիւն, մանաւանդ ոչ շահաբեր կազմակերպութիւնները հոն են, մէկ հատ մտածէք, ոչ շահաբերը շահէն չի հասկացող մարդկանց հաւաքածոյ է, իսկ եթէ շահ չիկայ ո՞ր գործարարը կը մօտենայ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter