HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Արջն ինքնասպան է եղել, իսկ մինչ այդ խարո՞ւյկ է վառել անտառում». Եղիա Ներսիսյան

Օրերս «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, Մարիամ Սուխուդյանը «Խոսրովի արգելոցի» Կաքավաբերդ տեղամասում իրենց հերթական արշավի ժամանակ հայտնաբերել են կարմիր գրքում գրանցված բեզուարյան այծի, արջի գլուխ և սպանված նապաստակ:

Կենդանիների մնացորդների շրջակայքում նրանք գտել են նաև օղու դատարկ շշեր, կտրած ծառեր, մետաղական լարերից պատրաստած ինքնաշեն թակարդներ և աղբի մնացորդներ: Բնապահպանները համոզված են, որ այս ամենը կատարողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Իրենց բացահայտումը նրանք տեսանկարահանել են և տարածել համացանցում: Բնապահպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ մեղավորները կգտնվեն և կպատժվեն. սպանված այծը գնահատվում է 3 մլն դրամ, նապաստակը` 8 հազար դրամ, իսկ արջը 1 մլն դրամ, բնությանը վնաս հասցնողները, հայտնաբերվելու դեպքում ստիպված են վճարել որպես տույժ կենդանիների արժեքի հնգապատիկը` այսինքն 20 մլն 40 հազար դրամ:

Այս թեմայով ասուլիսի ժամանակ բնապահպանության նախարարության և «Խոսրովի արգելոցի» աշխատակիցները բնապահպաններին շնորհակալություն հայտնելու փոխարեն մեղադրում էին այն բանի համար, որ վերջիններս մուտք են գործել հատուկ պահպանված տարածք՝ առանց բնապահպանության նախարարից հատուկ թույլտվություն ստանալու:

Ի պատասխան՝ բնապահպանները հիշեցրին, որ արգելոցի տարածքը միշտ բաց է եղել էկոտուրիզմի համար, և իրենք նախկինում հեշտությամբ մուտք ու ելք են ունեցել արգելոց` մուտքի մոտ վճարելով 1000 դրամ և ստանալով դրա դիմաց անդորրագիր:

Հետաքրքիր զուգադիպությամբ դեպքից որոշ ժամանակ առաջ բնապահպանության նախարարը հատուկ խորհրդակցություն էր հրավիրել և բանավոր հանձնարարկան տվել համապատասխան գերատեսչություններին արգելել կողմնակի անձանց մուտքն արգելոց: Դա հաստատեց նաև ասուլիսին ներկա գտնվող բնապահպանության նախարարության աշխատակազնի ղեկավարի տեղակալ Աշոտ Աղբալյանը:

Բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը նշեց, որ բնապահպանները Կաքավաբերդի տարածք մտնելիս ոչ մի ցանկապատի չեն հանդիպել:

Բնապահպանության նախարարության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը նույնիսկ այն կարծիքին էր, որ բնապահպանները գիտեին, որ պետք է կատարվի այդ դեպքը, եղել են այնտեղ, սպասել են մինչև կենդանիներին սպանեն, որպեսզի հետո նկարահանեն և հայտնեն ԶԼՄ-ներին:

Բնապահպան Եղիա Ներսիսյանը հեգնանքով հայտարարեց, թե միգուցե արջն ինքնասպան է եղել, իսկ դրանից առաջ էլ խնջույք է կազմակերպել խարույկի շուրջ:

Մարիամ Սուխուդյանը բնապահպանների անունից պահանջեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը:

Մեկնաբանություններ (18)

Karen
Ara sranq LRIV BULKI EN!!!!!!!!!!!!!
qaxaqaci
Ինչպես ցույց է տալիս պատմությունը ամեն ինչի հիմքում շահն է:Տեսնես Մարիամ Սուխուդյանին ինչ է պետք,գուցե պաշտոն,թե փող:Կներեք իհարկե բայց ես ձեր արդարության նկրտումներին չեմ կարողանում հավատալ:Ինչևիցե ժամանակը ցույց կտա
Աննա
Ուղղակի ամաչում եմ խմբագրության փոխարեն,որ ցենզուրայի է ենթարկում մեկնաբանությունները:Այլևս չեմ մտնի 37 թվի էջը:Ամոթ:
Որսորդ
Ինչ կապ ունի անահիտը կամ բնապահպանության նախարարը,՞ կյանքը բոլորի համարա դաժան դարձել, երեկ գիշերվա 4 ի կողմերը ականատես եղա թե ինչպես դավիթաշենի կամրջից 1 հատ բեզուարյան այծ եւ 2 արջ ինքնասպան եղան նետվելով ցած:
Anahit
Հարգելի բնասեր Ձեր դեմքի արտահայտությունը ցավոք տեսնել չեմ կարող,բայց Ձեր ընդհանուր նկարագիրը դժվար չէ պատկերացնել Ձեր գրածի տոնից,որին կարող է լրացնել միյան հայոց լեզվի Ձեր թերի իմացությունը
Vni
Hetakrkir joxovurd enk. Lav ban arvi te vat amen inchi mech shahi mitum enk tesnum. Dra hamar el unenk en inch unenk. Havate LRIV korel e. Espes voch mi bani chenk hasni
Max
Mek- ko coment@ ananun nerkayacnel@ ardyoq chi xosun inch vor ban taqcnelu masin. Miguce xaytarak linelu???????????????
iskakan bnapahpan
Suxudyani pahvacq@ ............ xaytarakum e HAY knaj anun@. Voric arajanum en mi sharq harcer ov e? Inch shaher uni? Um teladranqov e gorcum? Haytnvel jisht djamanakin , jishisht vayrum???????????????? SHAT KAKACELI E??????????????
Անահիտ
Չգիտեմ ինչ հոգեվիճակում եք գտնվում և որքան եք «պերճախոս» , իմացեք որ կա օրենք, կարգ արգելոց մուտք գործելու համար, որը չի պահպանվել: Ի վերջո խորհուրդ կտամ մի քիչ էլ սուխուդյանների վարքին ու պահվածքին ուշադիր լինեք հասկանալու համար ով ով է: Նախարարի գնահատականը դուք չէ որ պիտի տաք և ոչ էլ ես իհարկե:
Anahit
Արջն ինքնասպան է եղել թե դուք էլ օգնել եք թող իրավապահները պարզեն: Բոլորը հավասար են օրենքի առաջ ինչպես նաև «բնապահպան» իրենք իրենց անվանողները:
Anna
իսկ ձեր ագրեսիվ տոնից պարզ է դառնում,որ այդ մամուլի ասուլիսի ժամանակ ամբողջ ձայնով տեղի և անտեղի գոռացողների շարքերից եք հարգելիս:Համենայն դեպս ես անմիտ եմ համարում քննարկումները պահանջելը,այնուհետև դա շուկայի վերածելը
Vahe
Ays amenic parz e darnum, vor Bnapahpanutyan naxararutyan himnakan funkcian - kendanineri spand-xraxnjanqi depqer@ kockeln e!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Մեկը
Հարգելի Անահիտ Դուք, մեղմ ասած, ի ցույց դրեցիք Ձեր կարճամտությունը ընդամենը: Ինչ է նշանակում արգելոց առանց նախարարի թույլտվության մուտքը արգելվում է: Միայն նախարարների մուտքն է ազատ,այո, որ ինչ ուզեն,անեն ու ոչ ոք ոչ իմանա, ոչ էլ ահազանգի: Բնապահպանության նախարարը ոչ մի կապ չունի բնության պահպանության հետ, աշխարհով մեկ խայտառակ եղած մարդ է:
Պարտիզան
@Anahit Անօրինական որս անողներին ու բնապահպաններին համեմատելու ձեր տխմար փորձը միայն ձեր ծախու լինելու մասին է վկայում։
Anahit
Ինչպես որ որս անողները այնպես էլ բնապահպանները անօրինական են մտել արգելոց ոնց տարբերենք ով ինչով է զբաղվել այնտեղ: Իսկ ես կողմ եմ հարցի օրենքով լուծմանը:
Հասմիկ
Հարգելի Անահիտ, այդ իրենց անվանողների շնորիվ ա , որ դեռ Հայաստանում մի քիչ բնություն կա , այնպես , որ ավելի լավ է մտածեթ չակերտներ դնելուց ր հեգնական նախադասություններ գրելուց առաջ:
Free Critik
Читайте это! и Вы поймёте от кого, порой зависит наша судьба в Армении!!!!!!!!!!!!!!!!!! http://blognews.am/rus/news/21988/kogda-v-armyanskoiy-politike-shlyukha-lepit-iz-sebya-ledi.html
A>A
Hargeli Anahit, ete bnapahpannern el chlinen, esim inch kanen et argeloci het: INchpes tesnum eq anargel karoxanum en vors anel u anpatij mnan: Isk ete duk ajd aktivistneri het cheq, vochich aveli lav e mi aseq:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter