HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. Հայաստանի կարևորագույն խնդիրներից է միջին խավի ձևավորումը, քաղաքացիական հասարակության կայացումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քերըն Հիլըրդին: Կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները գործակալության հետ և արձանագրել. «Մեր պարտքն ենք համարում ջանքեր գործադրել, որպեսզի այդ հարաբերություններն ընդլայնվեն և խորանան, քանի որ դա բխում է մեր ժողովրդի շահերից»:

Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: 

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների կարևորագույն խնդիրներից է միջին խավի ձևավորումը, քաղաքացիական հասարակության կայացումը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ քաղաքացիական հասարակության հիմքը միջին խավն է, մարդիկ, ովքեր իրենց տնտեսական գործունեությամբ են պայմանավորում իրենց ապագան և բարեկեցությունը: 

Վարչապետը կոչ է արել Քերըն Հիլըրդիին ԱՄՆ ՄԶԳ բոլոր ծրագրերն ուղղել այս նպատակին, առարկայորեն նպաստել նաև փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: 

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել կառավարության ղեկավարի դիտարկումները և հավաստիացրել, որ իրենց ծրագրերը միտված են հենց այդ նպատակներին: Քերըն Հիլըրդին վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ արդյունավետորեն: Վերջինս նշել է նաև, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու մրցունակության աճին, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, առողջապահական ոլորտի և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը միտված ծրագրերի իրագործումը: 

Մեկնաբանություններ (1)

krikor tcherkesian
so existe uma maneira pratica e rapida para resgatar a classe media na armenia.um programa de confeccoes com isençao total de impostos onde usariamos o modelo de bangladesh. cada armenio da diaspora poderia dar uma maquina de costura para as centenas de oficinas que seriam criadas pela armnenia. o produtoo final seria colocado nas grandes organizaçoes nos estados unidos e na europa.aumentaria o pnb.bo pais de maneira astronomica. saudaçoes brasileiras krikor

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter