HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Գնումների մասին օրենքն ընդունվել է, որպեսզի գնումներ չիրականացվեն»

«Վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ-ում դեղորայքի մաքուր գնումներ չեն իրականացվել»,- հայտարարեց  դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության ղեկավար Գառնիկ Սահակյանը:

Ըստ գործարարի` երբ դեռ չկար ՀՀ պետգնումների գործակալությունը, և չէր «բարեփոխվել» գնումների մասին օրենքը, մրցակցային դաշտ գոյություն ուներ դեղորայքի շուկայում: Նա նշեց, որ այժմ այդ ոլորտում մենաշնորհ է տիրում. «Նատալի Ֆարմ» ընկերությունն օրեցօր ծաղկում է ապրում, արդյունքում սնանկանում են բազմաթիվ դեղատներ և դեղորայք ներկրող կազմակերպություններ:

«100-ից ավելի բուժհաստատությունների համար դեղորայք է պատվիրվում առանց մրցույթների, ինչը օրենքի պարտադիր պահանջ է: Կամ կազմակերպվում են մրցույթներ, բայց այդ մասին նախնական տեղեկատվություն է տարածվում անհայտ լրատվամիջոցներում: Դեղորայքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների հանդեպ իրականացվում է դեմպինգային քաղաքականություն: Գնումների մասին օրենքն ընդունվել է, որպեսզի գնումներ չիրականացվի»,- ասաց Գ. Սահակյանը:

Գ. Սահակյանը հավաստիացնում է, որ իր առաջարկած դեղորայքը անհամեմատ էժան է, սակայն բուժհաստատությունները ձեռք են բերում մենաշնորհային քաղաքականությամբ աշխատող ընկերությունների դեղորայքը, իսկ «Նատալի ֆարմ»-ին ընդամենը 50 միլիոն դրամով տուգանելը ցուցադրական բնույթ է կրում, երբ այդ ՍՊԸ-ն շուրջ 3 միլիարդ 450 միլիոն դրամի օգուտ է ունեցել առանց մրցույթի դեղ վաճառելով:

«Սզնի» սպը-ի ղեկավարը նշում է, որ իր ղեկավարած ընկերությունը, որը շուկայում է 1993 թվականից և այս տարիների ընթացքում եղել է բարեխիղճ հարկատու, այժմ հայտնվել է սնանկացման եզրին:

Մեկնաբանություններ (1)

GAGIK
Գնումների գործակալության ընդամենը շոու էր....Պրոբլեմը միայն հո կարագը չի ? Թանկանոց ավտոմեքենաները, դեղորայքը ,համակարգիչները ,գրենական պիտույքները.,շինաշխատանքները......էս պայմաններում էլ բյուջե կդիմանա որ թոշակները կամ աշխատավարձ բարցրացնեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter