HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում ընդդիմությունը հաղթեց, իսկ հայաբնակ շրջաններում առաջատարը իշխող կուսակցությունն է

Վրաստանում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններին, ըստ Վրաստանի ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների, առաջատարը մեծահարուստ, գործարար Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած կուսակցությունն է, որը հավաքել է ընտրողների 53,34 %, իսկ իշխող` «Ազգային շարժում» կուսակցությունը` 41,56 %:   

Գերոգի Թարգամաձեի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական  շարժումն այս պահի դրությամբ հավաքել է ընտրողների ձայների 2,19 %-ը, իսկ Շալվա Նաթելաշվիլու ղեկավարած Վրաստանի լեյբորստական կուսակցությունը` 1,32 %: 

Վրաստանի հայաբնակ շրջաններում, հրապարակված տվյալների համարձայն, համամասնական ընտրակարգով առաջատարը իշխող կուսակցությունն է: Ախալցխայում իշխող կուսակցությունը հավաքել է 83.4 %, «Վրացական երազանքը»`13,6 %, Ախալքալաքում համապատասխանաբար`  74,7 %,  և 22,6 %, Ծալկայում` 64 % և 31 %, Մառնեուլում` 73 % և 22 %:   

Բորժոմում առաջատարը ընդդիմադիրներն են` 61,5 %, իշխող կուսակցության օգտին քվեարկել է 33,6 %-ը: Նինոծմինդայի, Ադիգենի, Ասպինձայի տվյալները ԿԸՀ պաշտոնական կայքում դեռևս հրապարակված չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter