HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք է ցուցաբերվում

Րոպեներ առաջ ավարտվեց «փողերի լվացման» գործով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագրի վերաբերյալ պատգամավորների քվեարկությունը:

Մինչ արդյունքների հրապարակումը, «Հետքը» ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանից հետաքրքրվեց, թե պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ինչ սկզբունքով է քվեարկել: «Ծանոթացել եմ ինձ հասանելիք եւ հատկացված նյութերի բովանդակությանը, ուշադիր լսել եմ, թե դատախազին եւ թե պարոն Օսկանյանին, ուղղել հարցեր, համադրել եմ նաեւ մամուլում եւ ԱԺ դահլիճում հնչած կարծիքները եւ քվեարկել՝ գիտակցելով իմ ձայնի պատասխանատվությունը՝ առանցքային նպատակ դասելով միմիայն երկրի շահը»,-ասաց Նաիրա Կարապետյանը:

Հարցին, թե գլխավոր դատաազի միջնորդության մեջ որպես պատգամավոր քաղաքական երանգներ նկատել է, Ն. Կարապետյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Անձամբ ես քաղաքական երանգը տեսնում եմ հենց այն փաստ մեջ, որ, ի տարբերություն ՀՀ շարքային այլ քաղաքացիների, պարոն Օսկանյանի հանդեպ կիրառվում է ավելի մեղմ վերաբերմունք, այն է՝ խափանման միջոցի իսպառ բացակայություն»:

Մեկնաբանություններ (4)

drizzlebrain
Անձամբ դու շատ ջահել ես ու հում, Օսկանյանի ապրած կյանքը հասկանալու ու արժևորելու համար:
KARO
ԿԱՐՈՂ Է ՋԱՀԵԼ Է ՈՒ ՀՈՒՄ ԲԱՅՑ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ ԳԻՏԻ.....................
drizzlebrain
Օսկանյանից առաջ հո չի կարող գնալ; այն մարդկանց հետ, որ Օսկանյանը մի ամբողջ կյանք անձնական փոխհարաբերություններ է կառուցել, սրանք դրանց նույնիսկ հեռուստացույցով չեն տեսել... Հանթսմանն ուր, սրանք ուր....Իսկ քվերակելուց պետք է այնպես առաջնորդվել, որ վաղը-մյուս օրը, իրենք կամ իրենց զավակները ապրեն օրինավոր երկրում, ու Օսկանյանի և մյուս շատ-շատերի բախտին չարժանան....
GEVORG
ՏԵՍՆԵՍ ՈՒՄ ՀՐԱՀԱՆԳՈՎ Է ՄԵՋՏԵՂ ԸՆԿԵԼ ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter