HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օքսֆամի աջակցությամբ Վայոց Ձորում բացվեց առաջին գյուղական հյուրատունը. Հերմոնում նշեցին «Բերքի տոնը»

Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում երեկ տեղի ունեցավ գյուղական հյուրատան բացման, «Բերքի Տոնի»  և «Վայոց Ձորի ավանդական խոհանոցի» տոնահանդեսը: Միջոցառումն իրականացվեց Օքսֆամի «Կայուն Կենսապահովման Ծրագրի»  շրջանակներում` մարզային գործընկեր «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ի կողմից: 

«Բերքի Տոնի» և «Վայոց Ձորի ավանդական խոհանոցի» տոնահանդեսը տեղի ունեցավ Հերմոն գյուղի բնակիչ Սաhակ Հովհաննիսյանի տան հարակից այգում: Սահակը`  Օքսֆամի  կողմից իրականացվող «Կայուն Կենսապահովման Ծրագրի» շրջանակներում` «Նոր Հորիզոն» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կարողացել է վերանորոգել իր տունը և ծառայեցնել այն հյուրընկալության նպատակներով` դրանով իսկ նպաստելով Վայոց Ձորի գյուղական համայնքներում ագրոտուրիզմի զարգացմանը: 

Միջոցառմանը կմասնակցեցին Եղեգիս, Հերմոն, Գոմք, Զեդեա և Ազատեկ շահառու գյուղերի 5 կանանց կոոպերատիվներից 30 ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրեցին իրենց գյուղերին բնորոշ բերքն ու բարիքը և ագրո-էկոտուրիզմի հնարավորություններն իրենց գյուղում: Յուրաքանչյուր գյուղ ներկայացրեց նաև տեղական խոհանոցին բնորոշ ճաշատեսակներ: Հյուրերը մասնակցեցին նաև ավանդական լավաշի թխման արարողությանը: Միջոցառումն ուղեկցվեց  մանկական պարային խմբերի համերգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter