HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Թուրքիան շոկի մեջ է. Սիրիայի հյուսիսում քրդական մարտունակ բանակ է ձևավորվել

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը սիրիական ճգնաժամի թեմայով ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը այդքան էլ չի արդարացնում Թուրքիայի սպասելիքներն այդ գործընթացից: Թուրքիան ցանկանում էր օգտվել առիթից և իր դիրքերն ամրապնդել այս տարածաշրջանում, սակայն դրան խանգարեցին մի շարք չենթադրվող հանգամանքներ:

Նախ այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը հնարավոր չեղավ տապալել այնպես, ինչպես դա արվեց Եգիպտոսում և Լիբիայում: Երկրորդն՝ դաշնակիցները, մասնավորապես ԱՄՆ-ն անմիջական ակնհայտ աջակցություն ցույց չտվեցին: Կարևոր հանգամանք էր նաև այն, որ հենց Թուրքիայի ներսում ընդդիմացան սիրիական պատերազմի մեջ ներքաշվելու դեմ: Թուրքիայի ոչ բոլոր քաղաքական ուժերն էին կողմ Էրդողանի քայլերին. ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցությունը և քրդական խմբակցությունը մեջլիսում դեմ էին քվեարկել իշխող կուսակցության որոշմանը և բազմաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպել:

Ըստ թուրքագետի՝ այս ամենին կրակի վրա յուղ լցնելու պես եղավ այն, որ Սիրիայի հյուսիսում ձևավորվեց քրդական բավականին լավ կազմակերպված, մարտունակ բանակ, որը սատարում է Բաշար Ասադին: Այդ մասին բավականին խելամտորեն հոգացել էր նախագահ Բաշար Ասադը, ով երկրի հյուսիսում բնակվող մեծ թվով քրդերին, ովքեր որևէ հստակ կարգավիճակ չունեին, հայտարարել էր Սիրիայի քաղաքացիներ, իսկ երբ սկսեցին պատերազմական գործողությունները ապստամբների դեմ, այդ գոտու պաշտպանության պատասխանատվությունը թողնվեց քրդերին, ովքեր օրերս ստեղծել են վերոհիշյալ կանոնավոր հզոր բանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter