HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ ներդրողը նամակ է ուղարկել պատգամավորներին

Ինչ կարող է անել մարդը, երբ այլեւս չի հավատում Հայաստանի որեւէ պետական կառույցի: Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը «պատանդ է» ՀՀ դատարանների ձեռքում: Դատավորները հլու-հնազանդ կայացնում են վճիռներ, որոնք թելադրված են մի տեղից: Վերջերս Եվրադատարանը նոր վճիռ կայացրեց Հայաստանի Հանրապետության դեմ: Պետությունը Գրիշա Վիրաբյանին պետք է փոխհատուցի 31 հազար եվրո: Դեռեւս 2004 թ. «Հետքը» ներկայացրել է, թե ովքեր են եղել Վիրաբյանի նկատմամբ բռնություն իրականացրած ոստիկանները: Նրանցից ոչ ոք չի պատժվել, հակառակը` պաշտոնի բարձրացում է տեղի ունեցել: Իսկ այսօր այդ ոստիկանների գործողությունների համար վճարում է պետությունը, վճարում ենք մենք` ՀՀ քաղաքացիներս:

Է. Խուդյանն ասում է` իմ հիմնադրած ընկերությունը պետությանը չի վճարել 1,5 մլն դոլար: Ու ՊԵԿ-ը ոչինչ չի անում, դատախազությունը ոչինչ չի անում: ՊԵԿ-ը եւ դատախազությունը ուղղակի խոչընդոտում են քննությանը: Խուդյանը պատմում է, թե ինչպես են յուրացվել իր ներդումները, ովքեր են ներգրավված դրանում: Նա տալիս է կոնկրետ անուններ:

Որոշ ժամանակ հետո Խուդյանի գործը կհայտնվի Եվրադատարում, նա այսօր փորձում է դատական գործընթաց սկսել նաեւ Միացյալ Նահանգներում: Ու նորից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պետք է վճարենք այսօրվա հանցագործների արարքների համար:

Ազգային ժողովում շուտով քննարկվելու է հաջորդ տարվա բյուջեն: Այդ 1,5 միլիոն դոլարը ոչ ոք չի ուզում «բերել» բյուջե: Էդմունդ Խուդյանը նամակով դիմել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին: Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ

Հարգելի ՀՀ պատգամավորներ,

Դիմում եմ ձեզ ԱՄՆ-ից: Հայաստանում գործադիր իշխանության և դրան ածանցյալ դատական համակարգում օրենքի կիրառման հարցում իմ բոլոր փորձերը փակուղի են տանում և դիմելով ձեզ, հայցում եմ ձեր աջակցությունը.

Մի խումբ անձինք իմ կողմից հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից (Մաշտոցի 33) յուրացրել են $8,500,000 ԱՄՆ դոլարի անշարժ գույք և գումար, որից $1,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար նախատեսված էր պետության հարկերը վճարելու համար: Այդ խմբի կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով և ընկերությանը կանխամտածված սնանկության տանելու վերաբերյալ 2010թ. նոյեմբերին դիմել եմ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին` հույս ունենալով, որ գոնե չվճարված հարկերը գանձելու նպատակով պետական կառույցը միջոցներ կձեռնարկի քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Շուրջ 5 ամիս ոչինչ չէր արվում, սակայն իմ հետևողական աշխատանքի շնորհիվ հարցը հանրային հնչեղություն ստացավ և 2011թ. մայիսի 3-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվեց թիվ 83159711 քրեական գործը:

Նախ ասեմ, որ գործ ունենք սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտացած, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել, և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ:

ՊԵԿ-ին և դատախազությանը արդեն քաջ հայտնի են և’ գործող անձանց շրջանակը, և’ չվճարված հարկերը, և’ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցությամբ 1.5 տարի շարունակ այս գործը ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները:

Հարգելի պատգամավորներ: Հայցում եմ ձեր օգնությունը այս գործին ուշադրություն դարձնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Ինչպես հանրապետության Նախագահը նշեց սեպտեմբերի 15-ին, «Գլխից և մեծերին բռնելու հնարավորությունը» այս գործում առկա է, եթե, իհարկե, կա նրանցից որևէ մեկին բռնելու ցանկություն: Եկել է հանցագործներին մեղադրանք առաջադրելու ժամանակը, սակայն նույն վերևներում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները թույլ չեն տալիս հանցագործներին պատասխանատվության ենթարկել` հասկանալի պատճառներով:   

Խնդրում եմ պատասխանել նամակիս: Իմ փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանը և Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստ են ձեզ հետ հանդիպելու և քննարկելու այս գործը: Դրանց  մանրամասներին և մամուլի հրապարակումներին ծանոթանալու համար խնդրում եմ այցելել arincapital.com կայքէջը: 

Կանխավ շնորհակալ եմ: 

Հարգանքներով` 

Էդմոնդ Խուդյան
ԱՄՆ, սեպտեմբեր 28, 2012

Մեկնաբանություններ (4)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
2002թ.-ի դեկտեմբերի վերջին Երևան թռնելիս «Արմավիա»-ի ինքնաթիռում երկար զրուցել եմ Էդմոնդ Խուդյանի հետ: Ինքը գնում էր Հայաստան իր բիզնեսը ուսումնասիրելու-սկսելու: Ինձ վրա լավ տպավորություն թողեց. հեչ «փողի գայլի» տպավորություն չստացա իրենից. մարդը ուզում էր զարգացնել Հայրենիքը: Բայց ավաղ իրեն 'կրուպնի քցեցին':Այսպիսի դեպքերը ՀՍԿԱՅԱԿԱՆ ՎՆԱՍ են հասցնում Հայաստանի ներդրողականության վարկանիշի վրա: Ուղղակի ասելու չի վնասի չափը: Ցավոք, Հայաստանը բռնագրաված օլիգարխային կլանին պետք են միայն Սփյուռքահայերի ՓՈՂԵՐԸ,առանց Սփյուռքահայերի,որովհետև իրենք ՎԱԽԵՆՈՒՄ են Հայաստանում ներդրող Սփյուռքահայերի տնտեսական ուժից բխվելիք ապագա հնարավոր ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻՑ,իմանալով, որ Սփյուռքահայերը շուտ չեն կաշառվում/քծնում/հարմարվում/մի փոր հացի համար բերանը փակում: Իսկ Սփյուռքի նախարարությունը PR-ային բլեֆ է: Ուստի ես ԻՐՈՔ ԳՏՆՈՒՄ եմ,որ ժամանակն է (ու նաև հենց իրենց ինադու) Հայաստանում ստեղծել ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. քաղաքական կուսակցություն,որի անդամ կարող են լինել ՄԻԱՅՆ Սփյուռքահայերը: Ես գտնում եմ սա ԿՓՈԽԻ խաղի շատ կանոններ: Իսկ պրն.Խուդյանին ցանկանում եմ համբերություն:Համոզված եմ,որ, ի վերջո, իր գործը լուծվելու է.այսքան պայքարը անարդյունք չի կարող մնալ: Պրն.Խուդյան,միգուցե հենց դուք հիմնադրեք վերոհիշյալ կուսակցությունը:
zhenya
Khrakhusum enq paron Khudyanian isk menq spurqahayers nra tikunqin kmnanq aynqan minchev ardarutyun@ haghty
VARDAN
ԷՍ ՍՓՅՈՒՐՔԱՀԱՅԵՐԸ ՇԱՏ ՄԻԱՄԻՏ ԵՆ,,,ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ՈՐ ԴԵՌ ՀՈՒՅՍԵՐ Է ՓԱՅՓԱՅՈՒՄ ՈՐ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՐՑԵՐԸ ԿԼՈՒԾՎԻ,,,,ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՈՎ ՍՏԱՑԻ ՔՈ ԳՈՒՄԱՐԸ, ՀՀ-ն ՄԵԾ ՓՈՐՁ ՈՒՆԻ ԷԴ ՀԱՐՑՈՒՄ, ԻՇԽԱՆԱՈՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐԵԼԸ,,,,ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՋԱՆԸ ՍԱՂ ԼԻՆԻ
nan
hargeli spyurqahay ura patgamavor vor lsi mi mas@ zbaxvaca, mi mas@ hay ch iakanjner@ kpaki, mi mas@ lsuma chi haskanum mexaor chi,spyurqi naxarar@ ura amboxj tarin spyrqahayerina hamzoum tanum berum mi xosqov mer hashvin kayferi meja, toxa patasxan ta evs mi qashvac spyurqahayi hamar,inch orenq inch ban iranq ski xabar chen iraric orenqic,or u mej irenq en grum iraric ankax

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter