HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քարեվարդ» ՍՊԸ-ի պարզաբանումը՝ Քոքոբելյանների հէկի առնչությամբ

Այսօր մի շարք բնապահպանական նախաձեռնությունների կողմից տարածվել է հայտարարություն Գետահովիտ համայնքում գործող ՀԷԿ-երի մասին: Մասնավորապես, «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի վերաբերյալ առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որ «Չնայած առաջին ՀԷԿ-ն արդեն գործում է ավելի քան 5 տարի, մինչ այժմ ՀԷԿ-ը չունի ձկնուղի»: Հարկ ենք համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ.

  1. «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ը որևէ առնչություն չունի «Քարեվարդ» ՍՊԸ-ի հետ:
  2. «Մեգաէներջի» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի հետ:
  3. «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ը գործում է ոչ թե 5 տարի, ինչպես նշված է հայտարարության մեջ, այլ 3 տարի՝ 2009թ. սեպտեմբերից:
  4. «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ն իր գործարկման սկզբից ապահովված է եղել ձկնուղով, որը, սակայն, շարքից դուրս է եկել գետի վերջին վարարման պատճառով:
  5. ՀԷԿ-ի անձնակազմը արդեն իսկ սկսել էր ձկնուղու վերականգնման աշխատանքները, սակայն, որոշ բնապահպանների կողմից ՀԷԿ-ի արգելապատնեշները /шлюзы/  անհեռատեսորեն բարձրացնելու հետևանքով վարարած ջուրը վնասել է կիսաշեն ձկնուղին:
  6. Ամեն դեպքում մենք պարտավորվում ենք հնգօրյա ժամկետում ամբողջությամբ վերանորոգել և վերագործարկել խնդրո առարկա ձկնուղին: 

Տաթևիկ Ավետիսյան 

«Քարեվարդ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով փոխտնօրեն11.10.2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter