HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարար. «Անհրաժեշտ է դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարակական աշխատանքները»

Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա իրականացվող ՓՀԷԿ-ի շինարարության աշխատանքներին դեմ արտահայտվող կողմերի ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին բնապահպանության նախարարության առաջ՝ պահանջելով դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարությունը:

Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների առաջ քաշած մտահոգությունները լսելու և դրանց պարզաբանումներ տալու համար ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է բնապահպանական ակտիվիստներին և գյուղացիներին, որոնց կազմում էին Գետահովիտ համայնքի բնակիչները «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցապատողները, խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների ներկայցուցիչները, հասարակական ակտիվիստները:

Արամ Հարությունյանը լսել է կառուցապտող կողմի, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գևորգյանի և Գետահովիտ համայնքի ներկայացուցիչների փաստարկները խնդրի շուրջ: Ծավալված քննարկումների արդյունքում աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ամփոփելով նշել է. «Կարծում եմ, որ անհրաժեշտ է դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարակական աշխատանքները»: Նախարարը հանձնարարել է նախարարության աշխատակազմի ղեկավարին եռօրյա ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ՝ ներգրավելով Բնապահպանական պետական տեսչության, Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև բնապահպանական հասարակական կազամերպության, ազդակիր համայնքների բնակիչներին, ովքեր խմբի ստեղծումից հետո,  տասնօրյա ժամկետում պետք է ներկայացնեն խնդրի բազմակողմանի ուսումնասիրության արդյունքները: Բնապահպանության նախարարը հայտնել է, որ նախարարությունը վճռական է հարցի արդարացի լուծման հարցում:  

Մեկնաբանություններ (1)

Aram
Զանգու գետի վերջնամասը, վորը խառնվում է Արաքս գետին պլատինայից ամեն օր ոմն մարդիկ պրիաբռազավածելով, լոտկայով տոկում են ամեն օր և բացի այդ էլ պայթեցնում են գետի մեջ դինամիտ ղնդրում եմ հետեվեք և հարցին տվեք շուտափույթ լուծում :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter