HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սաշա Դավթյանին ազատ արձակեցին

Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի բողոքի քննությունը։ Նիստը նախագահող դատավոր Մ. Ռեհանյանը բողոքը բավարարեց մասնակի` 4 տարվա ազատազրկումը դարձրեց 3 տարի և դատարանի դահլիճից ազատ արձակեց` «Համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման հիման վրա:

Սաշա Դավթյանի փաստաբան Խանում Մկրտչյանը  դատարանից պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անթույլատրելի էր համարել քննիչների` սպառնալիքի արդյունքում տուժողներից ձեռք բերված ապացույցները:

Հիշեցնենք, որ Ս. Դավթյանը 2009 թ. մայիսի 8-ից գտնվում էր կալանքի տակ: Նա մեղադրվում էր դուստրերին՝ անչափահաս աղջկան խոշտանգելու, իսկ մյուսին բռնաբարելու մեջ։

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2009-ի դեկտեմբերին Ս. Դավթյանին արդարացրել էր անչափահաս աղջկան բռնաբարելու մասով եւ 4 տարվա ազատազրկման դատապարտել խոշտանգման հոդվածով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter