HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկարեք ձեզ անհանգստացնող սոցիալական խնդիրները

Հոկտեմբերի 20-ին Անգլիական այգում տեղի կունենա Սոցարտ նկարչական միջոցառում, որի նպատակն է բարձրաձայնել առկա սոցիալական խնդիրները նկարելու միջոցով: Անգլիական այգու տարածքում տեղադրված կլինեն 100% վերամշակված թղթեր, ներկեր, վրձիններ և այլ նկարչական նյութեր, որպեսզի նկարիչներն, արվեստասերները և պարզապես անցորդները նկարեն իրենց անհանգստացնող սոցիալական խնդիրները: 

Միջոցառումը իրականցվում է «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ժամանակակից արվեստի միջոցով լսելի դարձնել հանրային նշանակության խնդիրները: 

Միջոցառում ընթացքում նկարչական գործողությունից զատ մի շարք արվեստագետներ, ինչպես նաև ծրագրի կազմակեպիչները,  հանդես կգան իրենց փողոցային արվեստի նմուշների ցուցադրությամբ՝ իրենց խոսքը ասելու առկա սոցիալական հիմնախնդիրների շուրջ: 

Օրվա ընթացքում ստեղծված նկարներից լավագույնները կօգտագործվեն «Մարդ, արվեստ, Լրատվություն» ծրագրի կայքում  արդեն առկա սոցիալական խնդիրները լուսաբանող պատմությունների էջում

Օրվա բարձր տրամադրությունը նաև կապահովեն երաժշտական խմբերը իրենց այլընտրանքային երաժշտությամբ:

Սոցարտ նկարչական միջոցառումը կազմակերպվում է «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է, որպես «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մի մաս: 

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուս Նեթուորք (ԱՄՆ), Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter