HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները Վարդան Օսկանյանի նկատմամբ

ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուժային պետական կառույցների կողմից պաշտոնական մեղադրանքի առաջադրման առնչությամբ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն այն որակում է որպես առանց իրավաբանական հիմնավորման քաղաքական հետապնդում և գալիք ՀՀ նախագահական ընտրություններին հավանական մրցակցին միտումնավոր խաղից դուրս բերելու փորձ:

Արտերկրի հայության համար Վարդան Օսկանյանը դարձել է օրինակ` անձնվեր աշխատանքով հայության իղձերն իրականացնելու գաղափարների իրագործման հարցում: Սփյուռքն  ունի մեծ թվով  այլ օրինակներ, երբ իրենց տնտեսական ֆիդայիներ համարող մի շարք հայտնի սփյուռքահայ գործիչների Հայաստանում սնանկացնելու աստիճանի են հասցրել և կամ սնանկացրել ու երկրից դուրս շպրտել: Այսօր առաջին անգամ նաև հայրենասեր քաղաքական գործչի նկատմամբ է կիրառվում բարյապես ոչնչացնելու և երկրից դուրս շպրտելու քաղաքականությունը: Արդյունքում` հայության վերջին հույսը հատում է, ապատիան մեծանում և  ահագնացած արտագաղթի տեմպերը նվազելու փոխարեն աճում են` երկիրը տանելով մինչ վերջնական կործանման: 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձախողված արտաքին, տնտեսական քաղաքականության պայմաններում   «ցանկացած ՀՀ քաղաքացի հանցագործ է»  կարգախոսով առաջնորդվելը միմիայն վնասվում է պետության առանց այն էլ ցածր մակարդակի վրա գտնվող վարկը և ստեղծվում մի արժեհամակարգ, որտեղ բացակայում է հանրային կյանքի որևէ ոլորտի զարգացում:

ՀՀ վարչակազմից պահանջում ենք անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները Վարդան Օսկանյանի՝ ինչպես նաև կոալիցիան լքած ԲՀԿ նախարարների հանդեպ և լծվել պետական միջոցները հափշտակած ՀՀԿ անդամների և նրանց հովանավորյալ պետպաշտոնյաների բացահայտմանը, իսկ հանցագործության փաստեր չգտնելու պարագայում ԵՀՄՖ-ը պատրաստ է ցուցաբերել լայնամասշտաբ աջակցություն:

ԵՀՄՖ-ի նախագահություն 

22.10.2012թ. 

Մեկնաբանություններ (1)

Պարոն
Կեցցես, ընտիր է գրված. Ժողովուրդ, ինչպես անենք, որ մեր հանրապետության ղեկավարությունը կարդա այս նամակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter