HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրեցի երիտասարդ կնոջ դին Թուրքիայից տեղափոխել չեն կարողացել

2002թվականից իր մանկահասակ երեխային մոր խնամքին թողնելով, 24-ամյա միայնակ մայրը մեկնում է Թուրքիա`աշխատելու: Սկզբնական շրջանում կարծես գործերը վատ չեն ընթացել: Սակայն 2005-ին ծնողները լուր են ստացել, թե իրենց աղջիկը ավտովթարի է ենթարկվել և ծանր վիճակում գտնվում է Տրապիզոնի հիվանդանոցներից մեկում: Մայրը մեկնել է Թուրքիա… 23 օր հետո, գիտակցության չգալով, երիտասարդ կինը մահացել է: Սակայն նրա դին փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողացել տեղափոխել Հայաստան և հուղարկավորել են Տրապիզոնում: Թեև ծնողները ևս հակված են իրենց աղջկա ավտովթարի հետևանքով զոհվելու վարկածին, սակայն նրանց հարևանների և ճանաչողների պնդումներով` երիտասարդ կնոջը Տրապիզոնում սպանել են ինչ-ինչ պայմանավորվածություններ խախտելու պատճառով : 

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter