HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը այլևս չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը

Վերջին շրջանում «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելին են մեր քաղաքական ուժի համար և մենք ափսոսանք են հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին:

Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության Վարչությունը որոշում է, որ այս պահից սկսած Ազգային ժողովում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը: Նրանք ֆորմալ առումով մնալով վերոնշյալ խմբակցության անդամ, Ազգային ժողովում ներկայացնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, և որևիցե պատասխանատվություն չեն կրում «Ժառանգություն» խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
22 հոկտեմբերի 2012թ.
ք. Երևան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter