HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լույս մանուկների աչքերին» բարեգործական համերգներ՝ նվիրված մանկական կուրության կանխարգելմանը

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը hոկտեմբերի 23-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպում են «Լույս մանուկների աչքերին» խորագրով բարեգործական համերգներ՝ նվիրված մանկական կուրության կանխարգելմանը:

Համերգները կազմակերպվել են Հայաստանում 2012 թ. տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների և ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ միասին երաժշտական հարուստ ծրագրով հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Լևոն Չիլինկիրիանը, ով Երևան է ժամանել Մեծ Բրիտանիայից Հայկական ակնաբուժության նախագծի հատուկ հրավերով: Ծրագրում՝ Հայդն, Շոստակովիչ, Շուբերտ:

Հոկտեմբերի 25-ին Լևոն Չիլինինկիրիանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատարների հետ միասին հանդես կգան նաև Քաենի սիմֆոնիկ նվագախմբի (Ֆրանսիա) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը (պիանո): Ծրագրում՝ Շուման, Մոցարտ, Շուբերտ:

Տոմսերի արժեքը՝ 2000 և 3000 ՀՀ դրամ: Հետաքրքված անձինք պետք է դիմեն Հայկական ակնաբուժության նախագիծ (հեռ՝ 010 55 90 68) կամ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (հեռ՝ 010 52 67 18): Համերգից ստացված ողջ հասույթը կօգտագործվի Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելման ծրագրերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter