HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ներառական կրթությունը կդառնա պարտադիր

Շուտով Ազգային ժողովը կընդունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասին օրենք, համաձայն որի՝ այսուհետ ներառական կրթությունը պարտադիր կլինի բոլոր հանրակրթական դպրոցների համար, այսինքն՝ սահմանափակ հնարավորություններով երեխաները կսովորեն կողք կողքի մյուս երեխաների հետ միասին իրենց տանը մոտ գտնվող դպրոցում, այլ ոչ թե հատուկ դպրոցներում:

«Այդ օրենքը դուր չի գա հատկապես նրանց, ովքեր «դողում էին» ամեն մի հաշմանդամ երեխային հատուկ դպրոցում ընդգրկելու համար, քանի որ պետբյուջեից նման կարգավիճակ ունեցող երեխայի համար հատկացվում էր 4 անգամ ավելի գումար, որը ոչ բոլոր դեպքերում էր օգտագործվում ի շահ այդ երեխայի»,- հայտարարեց «Հույսի կամուրջ» ՀԿ ղեկավար Սուսաննա Թադևոսյանը Հայաստանում ներառական կրթական համակարգի հեռանկարների մասին ասուլիսի ժամանակ: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով Հայաստանում առաջիններից մեկն էր իր ղեկավարած դպրոցում 1997 թվականից փորձարկել ներառական կրթական համակարգը, հիշեցրեց, որ այս օրենքն ուղղված է լինելու  մարդու հիմնարար իրավունքներից մեկի` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը և նշեց, որ ներառական կրթությունը հաջողությամբ իրականացվում է բոլոր զարգացած երկրներում, իսկ Հայաստանում այն արդեն շուրջ 10 տարի է ինչ գործընթացի մեջ է, որին կնպաստի ներառական կրթության մասին օրենքի ընդունումը:

Սկզբնական շրջանում հնարավոր է, որ դպրոցներին կցվեն սուրդոմանկավարժներ, և ավելացվի ուսուցչի օգնական հաստիքը, որպեսզի ուսումնական գործընթացը հնարավոր լինի հաջող կազմակերպել: Կստեղծվի նաև մանկահոգեբանական աջակցության եռաստիճան համակարգ: Ըստ բանախոսների՝ կավելանա ուսուցիչների պատասխանատվության չափը, քանի որ նրանց մեծ մասի համար դեռ անսովոր և խորթ կլինի իրենց համար մանկավարժական նոր մեթոլոգիային վարժվելը: Մանկավարժական համալսարանում արդեն բակալավրիատի աաջին կուրսից մտցվել է ներառական կրթության մասին առարկա:

Համընդհանուր ներառական կրթական համակարգ ստեղծելու փորձ արդեն արվել է Տավուշի մարզում, որտեղ բոլոր 77 դպրոցներում հաջողությամբ կողք կողքի իրենց կրթության իրավունքն իրականացնում են բոլոր երեխաները` անկախ իրենց հնարավորությունների աստիճանից:

Մեկնաբանություններ (2)

Գայանե
Ես իրոք Աննորմալ եմ ժողովուրդ, որ մտածում ես, սա սխալա? թե էլի կանիմ պես մարդիկ, որ մտածում են, որ առողջ երեխու հոգեբանության վրա, սա սխալ կանրադառնա?
Դավիթ
Ես ամբողջությամբ համաձայն եմ ձեզ հետ Գայանե ջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter