HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եկեղեցին պետք է ձերբազատել ամեն տեսակ կուսակցական, մասոնական և գաղտնի կազմակերպչական հաստատություններէն» (վիդեո)

«Եկեղեցին ազգային հաստատություն չէ: Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է: Եկեղեցին պետք չէ դիտել որպես ազգային կենտրոն, եկեղեցին պետք չէ դիտել որպես օգտագործման վայր, եկեղեցին պետք է ձերբազատել ամեն տեսակ կուսակցական, մասոնական և ամեն տեսակ գաղտնի կազմակերպչական հաստատություններէն»

Այս եւ նման մի շարք մտքերը (տեսանյութի 16-րդ րոպե) պատճառ են դարձել, որ Անթիլիասը կարգալույծ անի Պարթեւ վարդապետ Կիւլիւմեանին:

Հոկտեմբերի 16-ին «Ասպարէզ»-ը հրապարակեց մի լուր, որը հրապարակում ենք նույնությամբ:

«Պարթեւ Վրդ. Կիւլիւմեան Կարգալոյծ Կը Հռչակուի

ԱՆԹԻԼԻԱՍ.- Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միաբանութեան տնօրէն ժողովը կը յայտարարէ, թէ նկատի ունենալով՝
ա. Պարթեւ վրդ. Կիւլիւմեանի ցուցաբերած անհնազանդ ընթացքը,
բ. Կաթողիկոսարանը խաբած ըլլալը, փոխանակ Վենեզուելլա՝ իր ներկայ պաշտօնատեղին, եւ հետագային Գանատա՝ իր նոր պաշտօնատեղին ուղղուելու՝ Լոս Անճելըս մնացած ըլլալը,
գ. Վերջերս Լոս Անճելըսի մէջ, Հայ եկեղեցիէն ներս քարոզի ընթացքին իր ունեցած անպատշաճ արտայայտութիւնները, եւ
դ. Զղջումնագիր գրելու իրեն տրուած վերջին առիթին մերժումը,
Տնօրէն ժողովը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կանոնագրութեան տրամադրութիւններուն համաձայն՝ միաձայնութեամբ առաջարկեց վեհափառ հայրապետին, որ կարգալոյծ հռչակէ հայր Պարթեւը:
Արամ Ա. կաթողիկոս, Հոկտեմբեր 16, 2012 թուակիր վճռագիրով կարգազուրկ հռչակեց Պարթեւ վրդ. Կիւլիւմեանը՝ զինք դասելով աշխարհականներու կարգին, նախկին՝ Պերճ անունով:»

Անթիլիասի տարածած այս հաղորդագրության մեջ նշված են թե ինչ համար են կարգալույծ արել վարդապետին: գ. կետի մեջ նշված է «Լոս Անճելըսի մէջ, Հայ եկեղեցիէն ներս քարոզի ընթացքին իր ունեցած անպատշաճ արտայայտութիւնները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter