HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կանաչապատ տարածքում առևտրի սրահ կառուցելու համար քաղաքապետարանը տվել է դրական եզրակացություն (վիդեո)

Արզումանյան 4 շենքի դիմացի կանաչապատ տարածքում շարունակվում է շինարարությունը, բնակիչները դիմել են քաղաքապետարան, որպեսզի գոնե պարզեն, թե ինչի հիման վրա են Ռաֆիկ Ազատյանին հատկացրել այդ հողակտորը:

Հիշեցնենք, որ այդ տարածքը նախքան սեփականաշնորհումը եղել է հանրային կանաչապատ տարածք և գտնվել է երկու բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ: Հնարավոր կառուցապատման հետևանքով Արզումանյան 4 շենքի առաջին հարկերի բնակիչները կզրկվեն արևի լույսից, բակը կզրկվի կանաչ գոտուց, երեխաները` խաղատեղիից, իսկ հարևան վթարային շենքերի սեյսմակայունությունը կարող է վտանգի ենթարկվել նոր քարե շինության առկայության դեպքում:

Բնակիչները դիմել են բոլոր հնարավոր պատկան մարմիններին` թաղապետից, պատգամավորներից մինչև երկրի նախագահ, սակայն դեռևս ապարդյուն. շինարարությունը շարունակվում է: Բնակիչների առաջին դիմում բողոքին Երևանի քաղաքապետարանը պատասխանել է, որ Ռաֆիկ Ազատյանին օրինավոր կերպով տրվել է առևտրի սրահի շինարարության թույլտվություն Արզումանյան 4/1 հասցեում (որը, ինչպես նշեցինք, նախկինում ամբողջությամբ կանաչապատ է եղել, և այնտեղ եղել են պտղատու ծառեր): Քաղաքապետարանը բնակիչներին տված պատասխանում նշում է նաև, որ նշված նախագիծն անցել է համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա տրվել է մասնագիտական դրական եզրակացություն:

Երևանի քաղաքապետին ուղղված երկրորդ դիմում բողոքը` 102 բնակչի ստորագրությամբ, դեռ անպատասխան է:

 

Մեկնաբանություններ (3)

HM
Մի բան արա տարոն ջան, չէ որ ես քու ապու ընկերն եմ
ՀՄ
Ախր պրն նախագահ ջան տարոնչիկն ինչ քաղաքապետ ՞
GEVORG
ԲԱ ՈՐ ՊԱՐԶՎԻ ՈՐ ՈՒՄ ՀԱՏԿԱՑՌԵԼ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԷԼ ՉԵՄ ԱՍՈՒՄ ՈՐ ՏԱՐՈՆԻՆ ՇՆՈՐՔՈՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Է ՑՈՒՅՑ ՏՎԵԼ,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter