HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» լրագրողին դատի տված դեկանն ինքը կփոխհատուցի նրան

Երեկ  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Բորիկ Գրիգորյանի կողմից հրապարակվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանն ընդդեմ «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանի, երրորդ անձ «Հետք» թերթի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին  քաղաքացիական գործով վճիռը:

Դատարանը վճռեց կարճել գործի վարույթը՝ հիմք ընդունելով հայցվոր Շահվերդյանի՝ հայցից հրաժարվելու մասին դիմումը, և Թերեզա Շահվերդյանից հօգուտ Ադրինե Թորոսյանի բռնագանձել 185 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Հիշեցնենք, որ դիմելով դատարան՝ դեկանն ինքն էր պահանջում լրագրողից հօգուտ իրեն բռնագանձել՝ սկզբում 2 միլիոն, ապա 200 հազար դրամ, ինչպես նաև դատական ծախսերը:

Սույն գործով «Հետքի» լրագրողի իրավունքները դատարանում պաշտպանել են փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը:

Մեկնաբանություններ (2)

L. l.
Բռավո Ադրինե Թորոսյան: Պետք է սովորենք դիմանալ ճշմարտությունների բացահայտմանը: Եվ եթե այս լրագրողուհին ջրի երես է հանում քիչ թե շատ հայտնի մարդկանց հանցագործությունները, պետք է միայն շնորհակալ լինել, քանի որ նա ծառայում է իր երկրին, բարոյականության օրենքներին և ճշմարտությոան ջատագով է:
Թլկատինցի
Ու՞մ նկարն է...Շահվերտյանին կամ Թորույանին....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter