HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանակում զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ ս.թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սեյրանի Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Սարգիս Սեյրանի Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ (1)

Xunsap'ha
Շատ ցաւալի բայց իրաւ: Առ այժմ ժողովուրդին մտքէն իսկ չի անցնիր այն հաւանականութիւնը որ ազգին իշխանութիւնը կը բաղկանայ անձնախնդիր և ազգուրաց դաւաճաններէ, որոնք երկիրը միմիայն իրենց անձնական շահերուն համար կ՛օգտագործեն: Շատ ուշ պիտի ըլլայ եթէ անակնկալ ճգնաժամ մը գոյանայ և առ ի հետևանք, մեր անկախութիւնը կամ նոյնիսկ երկիրը կորսնցնենք: Անզգամութեան, անտարբերութեան և անձնասիրութեան տեսակէտով՝ մեր ներկայ կառավարութիւնը չի տարբերիր հին հայկական իշխանութիւններէն: Պատմական Հայաստանի կորուստին պատճառը օտարը չէր՝ այլ նոյն ինքն մեր աշխարհիկ և եկեղեցական առաջնորդները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter