HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ուսանողները չունեն քաղաքացիական համարձակության բարձր մակարդակ». Հրաչյա Հակոբջանյան

Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Հակոբջանյանի կարծիքով՝ կրթություն-կարիերա երկխոսությունը չի կայանում. «Մենք ունենք համեմատաբար լավ զարգացած կրթական համակարգ, բայց չունենք արտադրություն, որտեղ որակյալ բարձրագույն կրթություն ստացած ուսանողները կկարողանային մասնագիտական աշխատանք գտնել»:

Պրոռեկտորը դրա պատճառը տեսնում է արտադրության մոնոպոլ, օլիգարխիկ համակարգի մեջ, որտեղ համամասնական մրցակցային պայմաններ չկան: Չնայած այդ ամենին՝ Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որտեղ բարձրակարգ մասնագետների պահանջ շատ կա, ինչպես, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Հրաչյա Հակոբջանյանը ցավով է նշում, որ Հայաստանում ուսանողների մոտ դեռևս չկա քաղաքացիական համարձակության անհրաժեշտ մակարդակ: Նա օրինակ է բերում ներկայիս կրթական համակարգում առանցքային տեղ զբաղեցնող երևույթներից մեկը՝ ռոտացիան. «Պետպատվերով սովորող ուսանողը թույլ է տալիս, որպեսզի ստուգարքի կամ քննության ժամանակ իրենից արտագրի վճարովի համակարգում սովորող իր համակուրսեցին, քաջ գիտակցելով, որ այդպիսով թույլ է տալիս, որպեսզի խախտվեն իր իրավունքները, որի հետևանքով կարող է ուղղակի զրկվել պետպատվերով սովորելու հնարավորությունից` իր տեղը զիջելով մյուսին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter