HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Պահանջները մեղմանում են, իսկ լուծարքների թիվը՝ ավելանում». Ռուբեն Մարկոսյան

ԵՊՀ ուսանողների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի դիտարկմամբ՝ պետք է ամրապնդվի բուհ-ձեռնարկություն կապը, որպեսզի կրթական համակարգը և աշխատաշուկան կարողանան համահունչ քայլել:

ԵՊՀ պրոռեկտորի խոսքերով՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում. իրականացվելու են հատուկ ծրագրեր, որոնց շրջանակներում արտադրությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կստանան դասախոսություններ կարդալ բուհ-երում, մասնակցել կրթական ծրագրերի ստեղծմանը, որպեսզի դրանք համապատասխանեցվեն այսօրվա աշխատաշուկայի պահանջներին:

Խոսելով կրթության որակի փոփոխությունների մասին՝ Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ այժմ ուսանողների առջև դրված պահանջները մեղմացել են, սակայն դրա հետևանքով ավելացել է ոչ թե առաջադիմությունը, այլ լուծարքների քանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter