HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսանողները կբանավիճեն հասարակական կարևոր խնդիրների վերաբերյալ

Երևանից և մարզերից  ուսանողական յոթ թիմեր այսօր և վաղը կհավաքվեն Երևանում եզրափակիչ բանավեճի համար: 

Ուսանողները կբանավիճեն և կպաշտպանեն իրենց տեսակետները այնպիսի կարևոր հասարակական խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, ընտանեկան բռնությունը և Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը: 

Այս ծրագրի ներքո  Գյումրիում, Կապանում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում, Գավառում և Երևանում ստեղծվեցին ուսանողական բանավեճերի ակումբներ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 40 ուսանող: Նախքան եզրափակիչ բանավեճը ուսանողները մասնակցել են 21 միջհամալսարանային բանավեճերի: 

«Գաղափարների և կարծիքների փոխանակումը ժողովրդավարության հիմքն է, և այս առումով շատ կարևոր է երիտասարդների շրջանում բանավեճային մշակույթի խթանումը,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄքՔոյը: -Թեմայի ուսումնասիրության, իրազեկված դառնալու և քո տեսակետների պաշտպանումը արժեքավոր փորձ է: Բանավիճելով դու ավելի խելացի, ճկուն և արձագանքող ես դառնում. այս հմտությունը կօգնի երիտասարդներին դառնալ ակտիվ և տեղեկացված քաղաքացիներ»: 

Ջինիշյան հիմնադրամի քաղաքացիական հասարակության և կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանը հավելեց.«Արդեն մի քանի տարի է` մենք հաջողությամբ  կազմակերպում ենք բարձր դասարանների բանավեճերի ակումբներ ամբողջ Հայաստանի տարածքով: Նմանատիպ նախաձեռնութան կազմակերպումը ուսանողների համար մարտահրավեր էր, որը, սակայն, ուսանողների համար  դարձավ օգտակար վարժանք և օգնեց ամրապնդել նրանց հռետորական խոսքն ու հասարակական, տնտեսական և քաղաքական թեմաների վերաբերյալ իրենց հղկված տեսակետներն արտահայտելու հմտությունները»: 

Որպես այս ծրագրի մի մաս` ԵԱՀԿ գրասենյակը նաև աջակցել է ուսանողների մասնակցությամբ երեք հեռուստաբանավեճերի անցկացմանը: Բանավեճերի թեմաներն էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, ընտրությունների ընթացքում կանանց մասնակցության քվոտաները և համացանցի ու լրատվության նոր միջոցների վերահսկման խնդիրները: 

Նախաձեռնությունը իրականացվում է Ջինիշյան հիմնադրամի կողմից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը և բանավեճերի ակումբների զարգացումը Հայաստանում: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter