HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մանրամասներ` փաստաբանի սպանության մասին

Երեկ` ժամը 22.45-ին, «Շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժինը հաղորդում է ստացել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը' բռնության հետքերով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ: 
 
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի բաժնի և Լոռու մարզի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած քննչական և օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 19-ին բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Արտակ Վերանյանը՝ ներկայացնելով նաև նշված ատրճանակը:
 
Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին` ժամը 22.00-ի սահմաններում, եղբայրներ Արտակ և Արեն Վերանյանները և 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանը «Մուշ» ռեստորանային համալիրում հանդիպել են Սամվել Շարբաթյանին` անձնական հարցերի շուրջ նրանից պարզաբանումներ ստանալու: Ծագած վիճաբանության ընթացքում Արտակ և Արեն Վերանյանները կոպիտ կերպով խախտելով ռեստորանի աշխատանքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հաճախորդների ու սպասարկող անձնակազմի նկատմամբ՝ վիճաբանել են Սամվել Շարբաթյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին և շուրջ 15 րոպե խախտել հասարակական կարգն ու խաթարել ռեստորանի բնականոն աշխատանքը:
 
Վիճաբանության ընթացքում Արտակ Վերանյանը խլելով Ս. Շարբաթյանի ձեռքին եղած ատրճանակը՝ մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին, մարմնին և սպանել նրան:
 
Արտակ Վերանյանը ձերբակալված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ Արեն Վերանյանին և Սամվել Դիլոյանին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter