HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավանդական երթ՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Նոյմեբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է և այդ օրը արդեն 7 տարի է «Կանանց ռեսուրսային կենտրոնը» իրականացնում է երթ:

Այս տարի երթը կսկսվի նոյեմբերի 25-ին` ժամը 13:00-ին, Իսահակյանի արձանի մոտից և կավարտվի «Մոսկվա» կինոթատրոնի առջև: Երթը կավարտվի փոքրիկ պատկերաթատրոնով:

Երթին այս տարի միանում են հետևյալ կազմակերպությունները՝ «Կանանց աջակցման կենտրոն», «Հույսի կամուրջ», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ները և Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը:

Գենդերային բռնությունը այսօր լուրջ հիմնախնդիր է ՀՀ-ում. մի շարք թեժ գծեր ամսեկան ստանում են 100-ավոր զանգեր: Գոյություն ունեն ընդամենը երկու ապաստարաններ Երևանում, որտեղ տարեկան կտրվածքով գրեթե միշտ ավել տեղեր չեն մնում:

Գենդերային բռնության հիմնախնդրի լուծումը բոլորիս ուշադրության և մասնակցության կարիքն ունի:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter