HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ֆիլմ Սևանի մասին. «Ով կգոյատևի Սևանում»

«ԷկոԼուր»-ը ներկայացնում է նոր փաստավավերագրական ֆիլմ՝ «Ով կգոյատևի Սևանում»: Ֆիլմում բարձրաձայնվում են հարցեր, որոնք անհանգստացնում են մեզ բոլորիս, բայց ամենից առաջ՝ Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին:

Սևանի շուրջը 40 համայնք կա: Մարդիկ չեն մասնակցում Սևանի վերաբերյալ պետական ծրագրերին, որոնց ընդհանուր գումարը պետական բյուջեին արժենում է տարեկան ավելի քան 370 000 000 դրամ: Եվ մարդիկ հեռանում են՝ ելք չտեսնելով:

«Մենակ այս տարի 800 երիտասարդ արդեն գտնվում է դրսում... Հանածոները հանեցինք, ջուրը խմենք, ուտելիքն ուտենք, ծառերը կտրենք, բոլորը վերացնենք ու մի հատ անապատ թողնենք եկող սերնդին: Բա նրանք ի՞նչ պիտի ասեն՝ ինչի՞ համար ենք ապրել ու գոյատևել:... Անտառը այդքան կարևոր չի, կվերականգնենք, ձուկն էլ կվերականգնվի, մենք ջուր պիտի ունենանք: Այ, այսօր միայն ինձ անհանգստացնում է ջուրը:... Մարտունու այս գետի վրայի ՀԷԿ-ի խոսակցությունները եղան, երբ Արգիճիի համար պայքարն էր, մեկ էլ մեկն ինձ ասաց՝ գիտես, որ Մարտունու գետի վրա սարքել, պրծել են: Երբ հիմա տուրբինն աշխատում է, ու ես ձեզ տանեմ, ու եթե դուք նոպա չստանաք. ես՝ անձամբ, մեկ շաբաթ անկողին եմ ընկել: Ուրեմն ջրի տակ այսքան բարձրության գորտի ու ձկան ոսկոր ու փուշ է:... Ով որ կասի, որ սիգ է լինում, իշխան է լինում Սևանում, սուտ է, ձեզ խաբում են, ձեզ բերում են չգիտեմ որտեղի սիգ:... Մենք՝ որսագողերս, դիմում ենք երկրի նախագահին...»,- այս և այլ խնդիրների մասին խոսում են տեղի բնակչները:

Խնդիրների վերաբերյալ իր մեկնաբանություններն է տալիս ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը:

Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են Ինգա Զարաֆյանը, Նիկոլայ Դավթյանը, Վիկտորյա Բուռնազյանը, Գագիկ Քոչինյանը, Վարդան Մաթևոսյանը: Ֆիլմի ինտերնետային շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ 13:00-ին:

Սույն տեսաֆիլմը հնարավոր է դարձել իրականացնել «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով՝ «ԷկոLուր»-ի միջոցով:

Սույն ֆիլմի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են «ԷկոԼուր»-ին և հնարավոր է, որ չհամընկնեն «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter