HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ. վստահված անձինք փաստել են, որ քվեարկության ընթացքում որևէ խախտում չեն նկատել

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ այցելել է թիվ 1 ընտրատարածքի 2 տասնյակից ավելի ընտրական տեղամասեր:

ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել և զրուցել է թեկնածուների վստահված անձանց հետ, այդ թվում` Ստյոպա Սաֆարյանի վստահված անձանց, որոնք փաստել են, որ քվեարկության ընթացքում որևէ խախտում չեն նկատել:

Եզակի տեղամասերում միայն արձանագրվել են խնդիրներ` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման թանաքանյութի վերաբերյալ: Խնդիրը, սակայն, ԿԸՀ նախագահի այցելության պահին արդեն կարգավորված է եղել:

Տեղեկությունը, թե «ԿԸՀ նախագահը հանձնաժողովների անդամներին հորդորել է տնից թանաքներ բերել ու շուտ օքսիադացող թանաքները մշտական թանաքներով փոխարինել», չի համապատասխանում իրականությանը, իսկ նման զրույցներ որևէ անձի հետ ընդհանրապես տեղի չեն ունեցել:

ԿԸՀ նախագահի այցելած տեղամասերում չեն նկատվել մարդկային կուտակումներ տեղամասային կենտրոնների դիմաց: Այցելություններն ընտրական տեղամասեր իրականացվել են առանց որևէ մեկին նախապես զգուշացնելու:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայություն
02.12.2012

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter