HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Կարապետյանն ընտրությունում իր թեկնածության առաջադրման մասին որոշումը կկայացնի միանձնյա

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները:

Քննարկման առանցքային թեմայի՝ առաջիկա նախագահի ընտրության կուսակցության մասնակցու­թյան խնդրի քաղաքական, հասարակական և սոցիալական ասպեկտները հանգամանալից ներկա­յաց­նելուց հետո, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկաներին առաջարկեց կարծիքներ հնչեցնել՝ այդ ընտրության նկատմամբ հասարա­կության մոտ առկա ակնկալիքների մասին:

Ներկաների ճնշող մեծամասնությունը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տիրող վայրի անօրինականության մթնոլորտում ընտրու­թյուններով որևէ վիճակ փոխելն ուղղակի անհնար է դարձել, իսկ հասարակության մոտ գերիշխում են նախահեղափոխական տրամադրու­թյունները:

Ժողովը միաձայն առաջարկեց, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնի միանձնյա՝ ելնելով առաջիկա քաղաքական զարգացումներից:

«Նոր ժամանակներ» կուսակցության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter