HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի երկրորդ փուլի մրցանակաբաշխությունը՝ դեկտեմբերի 5-ին

Դեկտեմբերի 5-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դպրոցական բլոգ» նախագծի հայտարարած «Ուլիսես-2» պատմվածքի մրցույթի երկրորդ փուլի մրցանակաբաշխությունը:

«Դպրոցական բլոգը» մեկնարկել է 2011թ. մարտին՝ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականների համար լինելով հարթակ, որտեղ նրանք խոսում էին իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, դրամահավաքություն, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն և այլ թեմաներ: Ծրագրի շրջանակներում հայտարարվել էր «Ուլիսես» պատմվածքի մրցույթ, որը շատ լայն տարածում գտավ դպրոցականների շրջանում:

Հաշվի առնելով այն ժողովրդականությունը, որ ձեռք բերեց «Ուլիսես» պատմվածքի մրցույթը, «Դպրոցական բլոգ» նախագիծն իրականացնող խումբը նպատակահարմար համարեց այն շարունակել 2012թ. և արժանացավ բուռն արձագանքի. «Ուլիսես-2» մրցույթին մասնակցելու համար դիմել են 26 հեղինակ. ստացվել է 30 պատմվածք:

Պատմվածքի մրցույթի անցկացումը միայն գրական օժտվածությամբ երիտասարդներ հայտնաբերելը չէ, այն նաև միջոց է նրանց հասարակական զարգացումների մեջ ներգրավելու և այդ զարգացումների վրա ազդեցություն ունենալու, քանի որ դպրոցականի կամ երիտասարդի գիտակցությունը անկախ չէ հանրային գիտակցությունից: Դրանք փոխկապակցված են: Այս առումով գեղարվեստական արձակը՝ որպես կազմակերպված գրավոր խոսքի բարձր մշակույթ, բարենպաստ ու բնականոն միջավայր է արդիականության պրոբլեմները արդիականորեն իմաստավորելու համար:

«Դպրոցական բլոգի» պատմվածքի մրցույթի փորձը կիրառվեց նաև iRegion քաղաքացիական լրագրության նորաստեղծ հարթակի շրջանակներում, որտեղ նույնպես հայտարարվեց պատմվածքի մրցույթ: iRegion քաղաքացիական լրագրության հարթակը միավորում է Հայաստանի տարբեր մարզերի ակտիվ քաղաքացիական լրագրողներին, ովքեր անտարբեր չեն իրենց համայնքի ու երկրի նկատմամբ, հանդես են գալիս իրականությունը ակտիվ փոխելու նախաձեռնություններով: Այս մրցույթում ստացել է 11 պատմվածք 11 հեղինակից:

Մրցույթը «Ուլիսես» է կոչվել ի պատիվ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի, որը հայերեն է թարգմանվել նախորդ տարի: Գլխավոր մրցանակը 30 հազար դրամ է: Կա նաև ընթերցողի համակրանք շահած մրցանակ: Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: Կա նաև «Ուլիսես» մրցանակ, որը սահմանել է «Ուլիսեսի» թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:

Մրցույթի մասնակիցները հանրապետության տարբեր քաղաքներից են. Երևան, Դիլիջան, Վանաձոր, Չարենցավան, Սիսիան, Արմավիր, Իջևան և այլն:

«Ուլիսես» պատմվածքի մրցույթի առաջին փուլին մասնակցել է 24 դպրոցական նույնպես հանրապետության տարբեր մարզերից: Ստացվել էր 37 պատմվածք:

Կարճ ժամանակում «Դպրոցական բլոգը» ձեռք է բերել լայն ճանաչում առցանցում: Եթե նախորդ տարվա ավարտին այն ուներ 115 հազար այցելություն, ապա այսօր այդ թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 235 հազարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter