HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդը փորձել է 1-ից ավելի անգամ քվեարկել. ոստիկանությունը նախապատրաստում է նյութեր

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի թիվ 33 դպրոցում տեղակայված թիվ 35/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Հրաչյա Ռ.-ն հիշյալ ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելու նպատակով հանձնաժողովի աշխատակիցներին ներկայանալու ժամանակ նրա անձնագրի վերջին էջում եղել են «ԿԸՀ»-ի նույնանման երկու կնիքներ, ինչը վկայում է, որ նա փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter